Հետազոտող Էլիսոն Քոբը մի անգամ ինքն իրեն այս հարցն է տվել և հետաքրքիր ու անսպասելի եզրակացությունների է եկել։
Եկեք միասին մենք էլ հասկանանք, թե ինչի համար են այնուամենայնիվ վագրաձիու շերտերը։
Պարզվում է, որ վագրաձիու շերտագծերը ոչ թե պարզապես նախշ են, այլ բնության ստեղծած «հովհարիչ»։

Պարզվում է, որ արևի տակ այս շերտերը հավասարաչափ չեն տաքանում. սև գծերի ջերմաստիճանը 9-15 աստիճանով ավել է, քան սպիտակներինը։
Բայս սա դեռ ամենը չէ։
Գծավոր նախշերը նաև վանում են ճանճերին և մյուս միջատներին՝ պաշտպանելով վագրաձիուն դրանցից։
Ստացվում է, որ վագրաձիու շերտագծերն իրականում բնական հայտնագործություն են, որոնց մասին մենք չենք էլ իմացել։




























