Հայտնի ռուս աստղաբան Վասիլիսա Վոլոդինան իր կանխատեսման մեջ նշել է, որ Ջրհոս նշանի ներքո ծնված մարդկանց համար հզոր վերափոխման շրջան է սկսվում։
2025 թվականի գարնանը անցյալը կսկսի նահանջել, իսկ նորը կլցնի կյանքը։ Վասիլիսան փոփոխությունները համեմատում է Փյունիկի վերածննդի հետ, որը այրվում է կրակի մեջ, բայց հետո վեր է հառնում մոխրից՝ դառնալով ավելի ուժեղ եւ գեղեցիկ։
Կյանքի նոր փուլը հագեցած կլինի ինչպես ուրախալի պահերով, այնպես էլ մարտահրավերներով։ Ջրհոսները պետք է կարեւոր ընտրություն կատարեն, որը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտներին՝ կարիերային, առողջությանը, ֆինանսներին եւ անձնական հարաբերություններին։ Շատ հավանական է, որ նրանցից ոմանք ստիպված կլինեն բաժանվել իրենց սովորական կենսակերպից, բաց թողնել հին սովորությունները եւ հարաբերությունները, որոնք այլեւս չեն ծառայում նրանց բարեկեցությանը։
Աստղաբանի խոսքերով՝ գործընթացը հեշտ չի լինի, բայց վախենալ պետք չէ։ Եվ թեեւ դժվարությունները հաղթահարելը կպահանջի արիություն եւ ոգու ուժ, իսկ Ջրհոսները ստիպված կլինեն բախվել խոչընդոտների, ապրել հիասթափություններ եւ, հնարավոր է նույնիսկ, բախվել դավաճանության կամ կորուստների, բայց հենց այս փորձությունների միջով նրանք կկարողանան գտնել իսկական երջանկություն եւ ներքին ներդաշնակություն։
Արդյունքում Ջրհոսներին սպասում է աճի եւ ինքնազարգացման ժամանակ։ Վասիլիսա Վոլոդինան խորհուրդ է տալիս նրանց դրսեւորել տոկունություն եւ վճռականություն, որպեսզի լիովին պատրաստ լինեն բարդ որոշումներ կայացնելուն՝ թույլ չտալով իրենց ընկնել ինքնախաբեության կամ հուսահատության մեջ։ Փոփոխությունների գործընթացը կարող է ցավոտ լինել, բայց յուրաքանչյուր քայլ մոտեցնում է նոր կյանքին։
Անհրաժեշտ է հիշել, որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Իրականում դրանք ընդամենը աստիճաններ են վերածննդի ճանապարհին։ Դրանց միջով անցնելով՝ Ջրհոսները կկարողանան հասնել ներքին ներդաշնակության եւ այն երջանկությանը, որի մասին երազում են։ Աստղաբանները վստահ են՝ 2025 թվականին տիեզերքը կլինի նրանց կողքին, իսկ Բարձրագույն ուժերը կօգնեն հաղթահարել ցանկացած խնդիր։ Սկսվում է խորը փոփոխությունների եւ նոր, ավելի լուսավոր ու կայուն կյանք ձեռք բերելու ժամանակը։ Մի վախեցեք փոփոխություններից՝ դրանք տանում են դեպի լավը։



























