Այս անտուն կինը երկար տարիներ ապրել է փողոցում։ Եվ ահա մի օր նա հանդիպեց Շաֆագ Նովրուզին։ Instagram-ի իր էջում այս պրոֆեսիոնալ դիմահարդարը, ոճաբանը և հարսանեկան վարսահարդարը, ի թիվս այլոց, զբաղվում է այն կանանցով, որոնց արտաքինը հաճախ շատ անմխիթար վիճակում է լինում, ինչպես այս պատմության հերոսուհունը։ Ռիտային հանդիպելով՝ նա փորձեց ավելին իմանալ նրա կյանքի և ճակատագրի մասին։
Այս կինը միայնակ էր, ուներ միակ որդին, որը, ցավոք, մահացել էր։ Նա տուն չուներ, և իրեն կերակրելու համար շշեր ու տոպրակներ էր հավաքում։Ռիտան երազում էր նորմալ աշխատանք գտնել, բայց իրավիճակի և, հատկապես, արտաքին տեսքի պատճառով հասկանում էր, որ բոլորովին ներկայանալի չէ և դժվար թե որևէ մեկը ցանկանա իրեն աշխատանքի ընդունել։Այն ժամանակ Շաֆագը որոշեց փոխել նրա կերպարը, որպեսզի նրան հնարավորություն տա ոտքի կանգնելու և իր տեղը գտնելու հասարակության մեջ։
Նախևառաջ, քանի որ նա ատամներ չուներ, դիմահարդարը նրան տարավ ատամնաբույժի մոտ՝ ժպիտ պարգևելու համար։ Շաֆագը վիրահատության համար վճարեց սեփական գրպանից։ Այնուհետև եկավ մյուս խնդիրներով զբաղվելու ժամանակը։Զինված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ մասնագետը սկսեց վերափոխումը ձեռքերից և ոտքերից։ Ոճաբանը սկսեց լավ մատնահարդարումից և կոկիկ ոտնահարդարումից։ Այն բանից հետո, երբ նա կարգի բերեց ձեռքերի և ոտքերի եղունգները, Շաֆագը անցավ մազերի խնամքին։
Ռիտայի կարճ մազերը շատ վատ վիճակում էին և վերականգնման կարիք ունեին։ Նրան նոր տեսք հաղորդելու և կանացիությունը ընդգծելու համար վարսահարդարը նրա համար ընտրեց բաց գույն և մազեր ավելացրեց։Ինչպես երևում է լուսանկարներում, վերջնական արդյունքը ֆանտաստիկ է. Ռիտան պարզապես ապշեցուցիչ տեսք ունի այս երկար, փայլուն սանրվածքով։«Մինչև» և «հետո» լուսանկարներն իրենք իրենց համար են խոսում։ Մենք տեսնում ենք բոլորովին այլ կնոջ։


