Աստղագուշակ մայիսի 9-ի համար

Այսօր հնարավոր է՝ ցանկանանք հիշել անցյալի իրադարձությունները՝ զրուցելով հին ծանոթի հետ, օրինակ՝ դասարանցու կամ համակուրսեցու, ում հետ ժամանակին շատ բան է կապել մեզ։ Անօգուտ հանդիպումներ չեն լինում. որպես կանոն, նման դեպքերում հաջողվում է ոչ միայն կիսել հաճելի հիշողությունները ինչ-որ մեկի հետ, ինչը միշտ հոգեբանական բուժիչ ազդեցություն է ունենում, այլեւ գտնել կարեւոր հարցի լուծում՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ կյանքի։

Խոյ

Եթե ձեր կարեւոր՝ կյանքի կամ մասնագիտական նպատակը, չնայած այն ձեռք բերելու կրքոտ ցանկությանը, համառորեն հեռանում է ձեզանից, հնարավոր է՝ իմաստ ունի վերաիմաստավորել մարտավարությունը. ամենայն հավանականությամբ, դուք ինչ-որ բան սխալ եք անում։

Ցուլ

Եկել է վերջապես կարեւոր որոշում կայացնելու ժամանակը, որը դրա բարդության պատճառով երկար ժամանակ հետաձգում էիք. արդյունքում դուք աներեւակայելի թեթեւություն կզգաք, կարծես քար լինի ձեր հոգուց ընկած։

Երկվորյակներ

Օրը իդեալական է մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները բարելավելու համար. ինչպես հայտնի է, առանց ամուր թիկունքի լավ ճակատ չի լինում, այնպես որ կարեւոր է, որ տան մթնոլորտը լինի հանգիստ ու բարյացակամ։

Խեցգետին

Չարժե նոր գործեր սկսել եւ կարեւոր, հատկապես ֆինանսական փաստաթղթեր ստորագրել. այսօրվա օրը դրա համար ամենահարմար ժամանակը չէ, մեծ է լուրջ սխալ թույլ տալու հավանականությունը։

Առյուծ

Օր, երբ ցանկալի է որքան հնարավոր է քիչ շփվել մարդկանց հետ՝ ինչպես գործընկերների, այնպես էլ ընկերների ու ծանոթների. խոսակցությունները, նույնիսկ ընդհանուր ու աննշան թեմաների շուրջ, կարող են լուրջ կոնֆլիկտի հանգեցնել։

Կույս

Մտերիմ մարդու հետ հարաբերություններում կարող է անսպասելիորեն վեր հառնել հին կոնֆլիկտ, որի մասին դուք արդեն հասցրել եք մոռանալ. ժամանակին հասցված վիրավորանքը, լինելով շատ ուժեղ, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի հերթական վեճին։

Կշեռք

Չարժե մասնագիտական հակառակորդներին բանավոր կերպով համոզել ձեր իրավացիության մեջ, խոսքերից ոչինչ չի փոխվի, դրա լավագույն ապացույցը կլինի հաջողությունը, ուստի անհրաժեշտ է ժամանակ հատկացնել ձեր նախագծի վրա աշխատելուն։

Կարիճ

Անցյալի իրադարձությունների մեջ խորասուզումը կարող է ոչ այնքան հաճելի հիշողություններ բերել, որոնք, այնուամենայնիվ, անհրաժեշտ են կարեւոր հետեւություններ անելու համար, որոնք կօգնեն կողմնորոշվել այսօրվա իրավիճակում։

Աղեղնավոր

Ամենահարմար օրը չէ նոր նախագծեր իրականացնելու համար. ավելի լավ է ժամանակ հատկացնել ձեր գործունյա նշանի ներկայացուցիչների համար առօրյա եւ ձանձրալի գործերին, առանց որոնց, այնուամենայնիվ, հնարավոր չէ։

Այծեղջյուր

Հնարավոր է՝ եկել է ժամանակը բաժանվելու այն մարդկանցից, ովքեր լավագույն կերպով չեն վերաբերվում ձեզ. ամենայն հավանականությամբ, դա անելը հեշտ չի լինի, բայց ժամանակի ընթացքում դուք լուրջ բարոյական թեթեւություն կզգաք։

Ջրհոս

Այսօր ամենաարդյունավետը կլինեն ստեղծագործական զբաղմունքները, նույնիսկ եթե խոսքը սիրողական մակարդակի մասին է. նրանք, ովքեր դեռ հոբբի չունեն, պետք է ձեռք բերեն այն. հնարավոր է՝ այն դառնա ձեր ամբողջ կյանքի գործը։

Ձկներ

Պետք է հրաժարվել կտրուկ շարժումներից՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտում. փխրուն, դժվարությամբ ձեռք բերված հավասարակշռությունը վերականգնելու համար շատ ժամանակ եւ բարոյական ուժեր կպահանջվեն։

Կիսվել սոց․ ցանցերում