Տարոլոգները խաղաքարտեր են գցել Երկվորյակների համար։ Պարզվել է, որ ամսվա առաջին կեսը նրանց համար կանցնի «Մահ» նշանի ներքո։
Սակայն վախենալ պետք չէ։ Խոսքը ֆիզիկական գոյության դադարեցման մասին չէ։ Պարզապես եկել է արմատական փոփոխությունների ժամանակը։
Ժամանակն է փոխել սեփական կյանքը, ազատվել ամեն հնացած և անպետք բանից։ Հաշտվեք այն բանի հետ, որ անցյալը չեք վերադարձնի, և դրա կարիք էլ չկա։ Առջևում ձեզ ծաղկում և վերածնունդ է սպասվում։
Տարոյի դասավորությունը ցույց է տվել, որ Երկվորյակները սպիտակ գծի վրա են կանգնել։ Նրանց կյանքում մի շարք կարևոր իրադարձություններ են նախատեսվում՝ ինչպես էմոցիոնալ, այնպես էլ նյութական մակարդակներում։
Հնարավոր է՝ նույնիսկ ինչ-որ մեկին հարկ լինի հատել մի գիծ, որը ընդմիշտ կբաժանի կյանքը «մինչև» և «հետո» ժամանակահատվածների։ Սակայն այս փոփոխություններն անխուսափելի են։
Կենդանակերպի այս նշանի որոշ ներկայացուցիչների աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություն է սպասվում։ Ոմանք կխզեն երկար ժամանակ ծանրացնող կապերը, իսկ ոմանք, ընդհակառակը, կամուսնանան և ընտանիք կստեղծեն։ Գլխավորն է հիշել, որ բոլոր փոփոխությունները դեպի լավն են։



























