Նման վիճակում հեշտ է բազմաթիվ մասնագիտական սխալներ թույլ տալ և փչացնել հարաբերությունները մտերիմ մարդկանց հետ, այնպես որ ցանկալի է նվազագույնի հասցնել այն։ Հակառակ դեպքում, կարելի է զրուցակիցներից մեկին այնպիսի բան ասել, որը երկար ժամանակով, իսկ գուցե և ընդմիշտ, կբաժանի ձեզ տարբեր կողմեր։
Խոյ
Այն մարդկանց հանդեպ, ովքեր կփորձեն ձեզ վիրավորել, պետք չէ զայրույթ, նեղսրտություն կամ չարություն զգալ, այլ կարեկցանք. նրանց ոչ համարժեք պահվածքի հետևում, ամենայն հավանականությամբ, լուրջ հոգեբանական խնդիրներ են թաքնված։
Ցուլ
Անհրաժեշտ է միշտ հետևել, թե ինչ եք ասում և մտածում, բայց այսօր՝ հատկապես. ձեզ հատուկ բռնկունությունը այսօր բազմապատիկ կաճի, ինչը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ, որի համար հետագայում կզղջաք։
Երկվորյակներ
Մեծ է խաբեության զոհ դառնալու հավանականությունը, ընդ որում՝ դրա աղբյուրը կարող է լինել ոչ թե պրոֆեսիոնալ խարդախը, այլ մտերիմ և հարազատ մարդը, ով կհամարի, որ իր սուտը, ինչպես ընդունված է ասել, փրկության համար է։
Խեցգետին
Երբեք չի կարելի ափսոսալ ինքներդ ձեզ, եթե այդ զգացումն այնուամենայնիվ պատել է ձեզ, հիշեք նրանց մասին, ում վիճակը, անշուշտ, ավելի վատ է, քան ձերինը, իսկ նման մարդիկ, ավա՜ղ, շատ են, իսկ ավելի լավ է հնարավորինս անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց։
Առյուծ
Այս օրվա բարձրացած էմոցիոնալ ֆոնի պատճառով այլ մարդկանց արարքները կարող են ձեր մոտ մերժում, գրգռվածություն և նույնիսկ զայրույթ առաջացնել. հենց ժամանակն է հիշելու, որ դուք էլ կարող եք բացասական վերաբերմունք առաջացնել ուրիշների մոտ։
Կույս
Բարեգործությամբ զբաղվելիս մտածեք ոչ թե ինքնագովազդի և այն մասին, թե ինչպես կերևաք շրջապատի աչքում, այլ նրանց կարիքների մասին, ում օգնում եք, այդ դեպքում ձեր բարության համար արժանի հատուցում կստանաք։
Կշեռք
Օր, երբ աշխատանքը ավելի լավ է հետաձգել. միևնույն է, դրանից օգուտ չի լինի, եթե նման հնարավորություն չկա, ապա գոնե պետք է կենտրոնանալ մանր գործերի վրա՝ հրաժարվելով, իհարկե, ժամանակավորապես, լուրջ նախագծերից։
Կարիճ
Այս ընթացքում շրջապատին օգնություն ցուցաբերելը կհանգեցվի մի բաճկոնի դերին, որի մեջ կցանկանան լաց լինել նրանք, ում վիճակը հիմա ավելի վատ է, քան ձերինը. փորձեք չնյարդայնանալ, լսել բոլորին, իսկ եթե ստացվի, գտնել նաև մխիթարության խոսքեր։
Աղեղնավոր
Այս ընթացքում անհրաժեշտ է ուշադիր հետևել ոչ միայն խոսքերին, այլև մտքերին՝ թույլ չտալով նույնիսկ չնչին բացասականություն. անսպասելիորեն նյութականանալով՝ դրանք կարող են զգալիորեն բարդացնել ձեր կյանքը։
Այծեղջյուր
Ուշադրությունը, որը կցուցաբերեք այլ մարդկանց հանդեպ, կգնահատվի, և շուտով անպայման հարյուրապատիկ կվերադառնա ձեզ, այնպես որ, արձագանքելով ձեզ դիմողների խնդրանքներին, փորձեք չգոռոզանալ։
Ջրհոս
Ձեր նշանի այն ներկայացուցիչները, ովքեր վերջին շրջանում անդադար աշխատում են համակարգչի առջև, ֆիզիկական ծանրաբեռնվածության կարիք ունեն. սպորտի համար ժամանակ չունենալու դեպքում կարելի է գոնե մաքրություն անել կամ յոգայով զբաղվել։
Ձկներ
Այսօր բարենպաստ է հանգստի համար. հենց հիմա է, որ դուք պետք է ուժեր հավաքեք շատ կարևոր մասնագիտական քայլից առաջ, որը ձեզ սպասում է արդեն շատ մոտ ապագայում։



























