Մայիս ամսվա սկիզբը նշանավորվեց Վեներայի անցումով Խոյի նշան։ Կենդանակերպի առաջին նշանում այն կմնա մինչև հունիսի 6-ը։ Սա վառ էմոցիաների, ինքնաբուխ համակրանքի, սիրո և փողի մեջ համարձակ քայլերի ժամանակ է։ Վեներան անհամբեր և պահանջկոտ է, իսկ դա նշանակում է, որ հենց ժամանակն է որոշել այն գործերը, որոնք անցյալի արձագանքներն են կրում, դրանք հիմք կդառնան ապագայի համար։
Սիրո մեջ այս ընթացքում Կենդանակերպի բոլոր նշանները առաջնորդվում են սեփական կրքերով և իմպուլսներով ու հաճույքով գնում են դրանց հետևից։ Նման պահվածքը կարող է տարբեր կերպ դասավորվել. մի կողմից, նման նախաձեռնողականության շնորհիվ բոլոր հնարավորություններն կան նպատակին հասնելու համար, մյուս կողմից՝ ռազմավարության բացակայության պատճառով ձեռք բերվածը կարելի է կորցնել այնքան արագ, որքան այն ձեռք է բերվել։ Վեներայի՝ Խոյ անցնելու ժամանակ կարևոր է չշտապել, հակառակ դեպքում ռիսկի կդիմեք առանց ամեն ինչի մնալու։ Մտածեք ձեր արարքների, խոսքերի, գործողությունների մասին։
Վեներան կրակոտ է։ Ուստի նրա ակտիվ փուլում տաք կլինեն ոչ միայն ձեր խոսքերը, որոնց պետք է հետևել, այլև ձեր հարաբերությունները, հնարավոր են բուռն սիրավեպեր։ Մի վախեցեք փոփոխություններից, նման իրավիճակը հակառակը՝ կարելի է օգտագործել, դա կարող է հանգեցնել անձնական կյանքում հիանալի ցուցանիշների։
Իսկ ահա փողի մասին միանշանակ ասել չի լինի։ Այս ընթացքում գումարը կարող է հեշտությամբ գալ, քանի որ նշանները ակտիվ գործող անձինք կլինեն, բայց միևնույն ժամանակ ինչ-որ բան կուտակելը չափազանց դժվար կլինի, հնարավոր են իմպուլսիվ գնումներ, զգույշ եղեք դրանցից։
Նրանք, ում գլխում երկար ժամանակ ծրագիր է հասունացել, ժամանակն է անցնել գործողությունների։
Վեներայի՝ Խոյ անցումը հատկապես շահավետ կլինի Խոյերի, Առյուծների, Աղեղնավորների, Երկվորյակների և Ջրհոսների համար։ Ձեր մետամորֆոզները գլոբալ կլինեն։
Անհանգիստ շրջան կլինի Այծեղջյուրների, Կշեռքների և Խեցգետինների համար։ Նրանք ստիպված կլինեն փոխզիջումներ գտնել հարաբերություններում, ինչ-որ բանի հետ հաշտվել և աչք փակել։
Կարիճների, Կույսերի, Ցուլերի և Ձկների մոտ գլոբալ փոփոխություններ չեն սպասվում, Վեներայի անցումը նրանց վրա չի ազդի։



























