💔 Կենդանակերպի նշանները, որոնք կարող են մայիսին վերջ տալ երկարատև հարաբերություններին

## Մայիս. Նոր սկիզբ, հին վերջեր

Մայիս ամիսն է, երբ բնությունը զարթնում է, ամեն ինչ ծաղկում է, եւ շատերը զգում են, որ նոր սկիզբների ժամանակն է: Սակայն մինչ ոմանք ծաղիկներ են տնկում եւ ռոմանտիկ պիկնիկներ պլանավորում, կենդանակերպի որոշ նշաններ կարող են այլ բան որոշել: Այս գարնանային փոթորիկների պատճառով սրտերը նույնպես միշտ չէ, որ անվտանգ են:

Որոշ մարդկանց համար այս մայիսը կդառնա մի որոշում, որը նրանք երկար ժամանակ հետաձգել են. այն հարաբերությունների ավարտը, որոնք այլեւս չեն բերում այն, ինչ նրանք ժամանակին փնտրում էին:

### Երկվորյակներ

Երկվորյակները սիրում են հուզմունքը, նորույթը եւ այն զգացողությունը, որ աշխարհն անսահմանափակ հնարավորություններ է առաջարկում: Եթե նրանց հարաբերությունները վերածվում են ռուտինի, կամ նրանք զգում են, որ ճնշում են իրենց բնական հետաքրքրասիրությունը, նրանք կարող են համարձակ քայլի դիմել: Մայիսը՝ իր բոլոր նոր բույրերով ու հնարավորություններով, կարող է նրանց հիշեցնել, որ կյանքը չափազանց կարճ է այն կիսատ ապրելու համար: Իսկ Երկվորյակները կամ ամեն ինչ են ուզում, կամ ոչինչ:

### Աղեղնավոր

Աղեղնավորները հայտնի են ազատության իրենց պահանջով: Նրանք սիրում են սիրել, բայց նաեւ սիրում են շունչ քաշել: Եթե երկարատեւ հարաբերություններում իրենց կաշկանդված են զգում, մայիսին կարող են որոշել, որ ժամանակն է հավաքել իրենց էմոցիոնալ ուղեբեռը: Աղեղնավորները բաժանվում են ոչ թե այն պատճառով, որ չեն սիրում, այլ որովհետեւ գիտեն, որ սերը բանտ չպետք է լինի: Եվ երբ նրանք որոշում են հեռանալ, անում են դա արագ, առանց ավելորդ դրամայի, բայց հստակ զգացողությամբ, որ արել են այն, ինչ պետք էր անել:

### Ջրհոս

Ջրհոսներն իրենց բնույթով նորարարներ են: Նրանց իսկության պահանջը կարող է ստիպել նրանց կասկածի տակ դնել ցանկացած հարաբերություն, որն այլեւս չի համապատասխանում իրենց զարգացմանը: Այս տարվա մայիսին, փոփոխությունների մղող մոլորակների ազդեցության ներքո, նրանք կարող են որոշել, որ այլեւս չեն ցանկանում ձեւացնել: Եթե Ջրհոսները զգան, որ հարաբերությունները փակուղի են մտել կամ խոչընդոտում են իրենց աճին, նրանք ցուրտ գլխով եւ ջերմ սրտով կհրաժեշտ տան եւ կմեկնեն դեպի նոր հորիզոններ:

### Կարիճ

Կարիճը կարող է թվալ մի մարդ, ով ամեն գնով կառչում է հարաբերություններից, բայց երբ նա իրեն դավաճանված, լքված է զգում կամ պարզապես այլեւս չի զգում նախկին կրքի խորությունը, բաժանումը կարող է լինել արագ եւ անդառնալի: Այս տարվա մայիսին Կարիճները կարող են որոշել ավարտել այն հարաբերությունները, որոնք այլեւս չեն սնում իրենց հոգին: Եվ երբ նրանք որոշում են ավարտել պատմությունը, դա վերջնական է, ասես էջը շրջել եւ հին գիրքը այրել: