Մասնագետը պատմել է, թե Կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներին այս ամիս ավելի շատ կհաջողվի։
2025 թվականի գարնան ավարտը փոփոխությունների ժամանակ կլինի Կենդանակերպի բոլոր նշանների համար։
Իրադարձությունները կզարգանան արագ, և բազմաթիվ համաստեղությունների ներկայացուցիչներին կսպասվի կարևոր որոշումներ կայացնել և վճռական գործել։
Աստղաբան Անժելա Պերլի կանխատեսման համաձայն՝ մայիսը հագեցած կլինի անսպասելի իրադարձություններով և ճակատագրի շրջադարձերով, որոնց պետք է պատրաստվել։
Ընդ որում՝ Խոյերի, Խեցգետինների և Կարիճների համար գարնան ավարտը ֆանտաստիկ փոփոխությունների բարենպաստ ժամանակ կդառնա։
Խոյ
Խոյերի համար գարնան ավարտը բազմաթիվ հնարավորություններ կբերի արմատական փոփոխությունների համար։
Սա այն ժամանակն է, երբ կարող են հայտնվել աշխատանքի նոր առաջարկներ և հետաքրքիր նախագծեր։
Կարևոր է չշտապել որոշումներ կայացնելիս։ Աստղաբան Անժելա Պերլը զգուշացնում է, որ չափից ավելի շտապողականությունը կարող է հանգեցնել հնարավորությունների կորստի, այդ պատճառով ավելի լավ է գործել վստահորեն, բայց կշռադատված։
Խեցգետին
Մայիսը Խեցգետինների համար զգուշավորության շրջան կդառնա։ Այս ամիսը մեծ թվով բարենպաստ պահեր կբերի։
Սակայն Խեցգետիններից կպահանջվի ուշադրություն և զգուշավորություն ցուցաբերել։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին սպասվում է խոչընդոտներ հաղթահարելու անհրաժեշտություն։
Անհրաժեշտ է լավատեսություն ցուցաբերել և համարձակորեն գնալ դեպի նախանշված նպատակները։
Կարիճ
Գարնան ավարտին Կարիճները պետք է ավելի շատ հույս դնեն իրենց ինտուիցիայի վրա։
Աստղաբանի խոսքերով՝ ներքին զգայունությունը ճիշտ լուծումներ կհուշի բարդ իրավիճակներում։
Ներքին ձայնը կօգնի դուրս գալ ցանկացած դժվարությունից և հասնել անհավանական արդյունքի։



























