Ձեր վախը հասկանալը առաջին քայլն է դեպի բուժում և երջանկության ձեռքբերում։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր Աքիլլեսյան գարշապարը՝ թույլ կողմը, որի մասին ընդունված չէ խոսել։ Աստղաբանները պարզել են, թե ինչումն է կայանում յուրաքանչյուր նշանի վախը։
Խոյ — վախենում է վերահսկողությունը կորցնելուց
Խոյերը բնածին առաջնորդներ են, այդ պատճառով նրանց համար կարևոր է իմանալ և հասկանալ, որ հենց իրենք են կառավարում իրավիճակը։ Մտերիմների հետ հարաբերություններում նրանք ամբողջությամբ չեն վստահում զուգընկերոջը, մշտապես վերահսկում են։ Խոյը վախենում է խոցելի դառնալ, եթե թուլացնի իր բռնվածքը։ Այդ պատճառով նրանք կարող են չափազանց պահանջկոտ կամ նույնիսկ կոշտ թվալ։
Ցուլ — վախենում է դավաճանությունից
Ցուլը երկար է զննում մարդկանց, նրա վստահությունը նվաճելը դժվար է, բայց եթե դա տեղի ունեցավ, նա հավատարիմ կլինի մինչև վերջ։ Նրա ամենամեծ վախը դավաճանված, խաբված կամ օգտագործված լինելն է։ Այդ պատճառով նա հաճախ է դանդաղում, վերլուծում զուգընկերոջ յուրաքանչյուր քայլը։ Նույն պատճառով նա կարող է հետ մղել մտերիմներին, ովքեր անկեղծորեն ցանկանում են օգնել և կողքին լինել։
Երկվորյակներ — վախենում են ձանձրույթից և միօրինակությունից
Երկվորյակների համար կարևոր է նորությունը, թեթևությունը, խաղը։ Նրանք վախենում են, որ հարաբերությունները կսահմանափակեն իրենց առօրեականությամբ և միօրինակությամբ։ Այդ պատճառով կարող են կտրուկ կորցնել հետաքրքրությունը, եթե կիրքը մարում է։ Երբեմն նրանք առաջինն են հեռանում, նույնիսկ չհասկանալով՝ պարզապես այն պատճառով, որ վախենում են, որ ամեն ինչ չափազանց «լուրջ» կդառնա։
Խեցգետին — վախենում է մերժված լինելուց
Խեցգետինները միայն արտաքուստ են թվում բաց ու փափուկ, բայց ներսում նրանք քար են։ Նրանք վախենում են վստահել և ուշադրության նշաններ ցույց տալ այն մարդուն, ով չի գնահատի, չի ընդունի, փոխադարձաբար չի պատասխանի։ Նրանց մերժվելու վախն այնքան ուժեղ է, որ նրանք կարող են երկար թաքցնել իրենց զգացմունքները, սպասել, թե երբ մյուսը կանի առաջին քայլը, կամ ընդհանրապես «զրահ» կառուցել՝ ձևացնելով, թե իրենց ոչ ոք պետք չէ։
Առյուծ — վախենում է իրեն կորցնելուց
Առյուծները մշտապես ձգտում են իդեալին, միևնույն ժամանակ իրենք մշտապես հեռավորություն են պահպանում, որպեսզի կախված չլինեն զուգընկերոջից։ Հոգու խորքում նրանք մեծ սեր են ուզում, որպեսզի անմնացորդ լուծվեն զուգընկերոջ մեջ, բայց դրան պատրաստ չեն։ Նրանք վախենում են, որ հարաբերությունները «կուտեն» իրենց անհատականությունը, իրենց անձը երկրորդ պլան կմղվի։ Նրանց էգոն վախենում է կորչել զգացմունքներում։
Կույս — վախենում է անկատարությունից
Կույսերը մշտապես և ամեն ինչում ձգտում են կատարյալ պատկերի։ Հարաբերությունները բացառություն չեն, նրանք նույնիսկ գլխում կատարյալ զուգընկերոջ և հարաբերությունների պատկեր են նկարում, բայց իրենք անմիջապես վախենում են չհասնել այդ չափանիշին։ Նրանք վախենում են երկրորդ կեսի աչքում բավականաչափ լավը չլինելուց։ Այդ պատճառով նրանք քննադատում են իրենց և ուրիշներին՝ թույլ չտալով սիրուն աճել ընդունման մթնոլորտում։ Նրանց համար դժվար է խոցելի լինելը, իրենց թուլությունները խոստովանելը և պարզապես իրենք իրենց լինելը։
Կշեռք — վախենում է կոնֆլիկտից
Կշեռքները ձգտում են ներդաշնակության, բայց այդ ցանկությունն այնքան ուժեղ է, որ նրանք հաճախ վախենում են ասել, թե իրականում ինչը իրենց դուր չի գալիս։ Նրանք կարող են զոհաբերել իրենց «խաղաղության» համար, բայց ներսում դժգոհություն է կուտակվում։ Նրանց վախը հարաբերությունները ազնվությամբ քանդելն է, բայց հենց դրա պատճառով էլ դանդաղ և աննկատելիորեն ներսից նրանք քանդում են հարաբերությունները։
Կարիճ — վախենում է ամբողջությամբ բացվելուց
Կարիճների գլխավոր վախը սխալ մարդուն վստահելն է։ Նրանք խորը սիրել գիտեն, բայց դա թույլ են տալիս միայն մի քանիսին։ Նրանց գլխավոր վախը սխալ մարդուն վստահելն է, այդ պատճառով նրանք հաճախ թաքնվում են դիմակի տակ, ստուգում են, չեն վստահում և նույնիսկ մանիպուլացիա են անում։ Սերը նրանց համար հզոր էներգիա է, և նրանք վախենում են, որ ինչ-որ մեկը կանի մանիպուլյացիա դրա հետ։ Այդ պատճառով նրանք կորցնում են իրական մտերմության հնարավորությունը։
Աղեղնավոր — վախենում է ազատությունը կորցնելուց
Աղեղնավորները հավերժ թռիչքի մեջ են, հարաբերությունները նրանց համար ազատություն են, ոգեշնչում։ Նրանք չեն վախենում գլոբալ փոփոխություններից, դրայվից, ընդհակառակը, նրանց վախեցնում է ձանձրույթը, նրանք վախենում են միօրինակությունից։ Հենց այդ պատճառով նրանք կարող են խուսափել պարտավորություններից, նույնիսկ եթե զգացմունքները իսկական են։ Նրանց կապում է վախը՝ թույլ չտալով խորը կապեր հաստատել։
Այծեղջյուր — վախենում է թույլ լինելուց
Այծեղջյուրները ուժեղ են, դիմացկուն և պատասխանատու, բայց այդ դիմակի տակ հաճախ թաքնված է խոցելի լինելու վախը։ Նրանց համար դժվար է խոստովանել, որ իրենց վատ է, վախենում են կամ տխուր են։ Նրանք վախենում են թուլություն ցույց տալ նույնիսկ նրանց, ում սիրում են, թեև հոգու խորքում ձգտում են ջերմության։
Ջրհոս — վախենում է անհատականությունը կորցնելուց
Ջրհոսի համար կարևոր է մնալ ինքը իրեն, այդ պատճառով հարաբերություններում նրանք վախենում են լուծվել զուգընկերոջ մեջ։ Այս վախը խանգարում է նրանց մտերմանալ, բացվել, իսկական լինել։ Նրանք հեռավորության դիմակ են դնում նույնիսկ այն ժամանակ, երբ անկեղծորեն սիրում են։
Ձկներ — վախենում է անսեր լինելուց
Ձկները երազողներ են, նրանք մշտապես ֆանտազիաների մեջ են և պատկերացնում են հեքիաթային սեր։ Բայց խորքում նրանք վախենում են, որ իրենց այնպես չեն սիրի, ինչպես իրենք են սիրում։ Այս զգացումը նրանց մղում է լուռ ցավի, տառապանքի և զոհի դիրքի։ Նրանք կարող են չափազանց շատ տալ, նույնիսկ նրանց, ովքեր դա չեն խնդրել, միայն թե սեր վաստակեն։ Իսկ հետո՝ հիասթափվում են։



























