Աստղաբանները նշել են Կենդանակերպի 5 նշաններ, որոնց երբեք չի սպառնա աղքատությունն ու անփողությունը։ Ահա թե ում են թագադրել երկինքները։
Ամենահարուստ Կենդանակերպի նշանների լավագույն հնգյակը.
5-րդ տեղ — Ցուլ
Վարկանիշային աղյուսակի հինգերորդ տեղում Ցուլերն են։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները մանկուց գիտեն գումար հաշվել։ Նրանք երբեք այն չեն ծախսում անիմաստ բաների վրա, այլ կուտակում են իսկապես անհրաժեշտ բանի համար։
Այս մարդիկ երբեք իրենց աշխատավարձը մեկ օրում չեն վատնի։ Նրանք այն կբաշխեն ամբողջ ամսվա ընթացքում, իսկ մի մասը կդնեն «հետոյի համար»։ Մի խոսքով, աղքատությունն ու չքավորությունը այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին հաստատ չեն սպառնա։
4-րդ տեղ — Ջրհոս
Մեր վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղը զբաղեցնում են Ջրհոսները։ Որքան շատ են նրանք ծախսում, այնքան ավելի շատ են վաստակում։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները սովոր չեն իրենց որևէ բանում մերժել։ Թանկարժեք իր գնելուց հետո նրանք էլ ավելի ջանասիրաբար կսկսեն գումար կուտակել։
Ջրհոսները միշտ կարողանում են իրենց աշխատավարձը «ձգել» ամբողջ ամսվա համար, իսկ եթե ինչ-որ բան չի հերիքում, լրացուցիչ աշխատանք են գտնում կամ ժամանակավորապես փոքր գումար են «փոխառում» իրենց բազմաթիվ ծանոթներից կամ հարազատներից։ Արդյունքում, այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները երբեք նյութական դժվարություններ չեն ունենում։
3-րդ տեղ — Առյուծ
Առյուծները զբաղեցնում են երրորդ տեղը։ Նրանք շատ են սիրում շքեղ իրեր։ Գեղեցիկ ապրելու համար պատրաստ են շատ և ջանասիրաբար աշխատել։
Եվս Առյուծները իսկական «նվաճողներ» են։ Նրանք միշտ հասնում են իրենց դրած նպատակին և երբեք ձեռքերը ծալած չեն նստում։ Հազիվ աշխատանքի տեղավորվելով՝ նրանք արդեն ձգտում են կարիերայի աճի։ Մեծ բարձունքների հասնելուն նրանց օգնում է բնածին ազարտը, քանի որ մանկուց նրանք պետք է ամեն ինչում առաջինը լինեն, իսկ բարձր պաշտոնը նրանց ապահովում է արժանի աշխատավարձ և կենսամակարդակ։
2-րդ տեղ — Այծեղջյուր
Այծեղջյուրներին արժե պատվավոր երկրորդ տեղը տալ։ Նրանք շատ համառ են և աշխատասեր, իսկ աշխատանքը նրանց հիվանդությունն է, որից նրանք չեն կարողանա բուժվել մինչև կյանքի վերջ, և չեն էլ ցանկանում։
Նրանց իդեալական կյանքն այն է, երբ իրենց բանկային հաշվին յուրաքանչյուր շարժման համար գումար է «կաթում»։ Իսկ ծախսում են Այծեղջյուրները շատ խնայողաբար և զգույշ։ Նրանց էներգիային կարելի է միայն նախանձել, այդ պատճառով էլ գումարը, թեև նրանց մեծ դժվարությամբ է տրվում, բայց երբեք չի վերջանում։
1-ին տեղ — Կույս
Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է Կույսը։ Սա Կենդանակերպի ամենաճշգրիտ, պարտաճանաչ և մանրակրկիտ նշաններից մեկն է։ Նրանք երբեք կոպեկներով չեն աշխատի, քանի որ լավ գիտեն իրենց արժեքը։ Նրանք երբեք ավելորդ բաներ չեն գնի, միշտ նայում են պիտանելիության ժամկետին և հաշվի են առնում ցանկացած արտադրանքի երաշխիքը։
Կույսերը երբեք չեն մասնակցի կասկածելի կամ ռիսկային նախագծերի։ Այդ պատճառով նրանց շատ դժվար է խաբել։ Նրանք գիտեն ոչ միայն իրենց աշխատանքի, այլև ուրիշի աշխատանքի արժեքը։ Այդ պատճառով նրանցից լավ ղեկավարներ են դուրս գալիս, իսկ կյանքն անցնում է առատության և շքեղության մեջ։



























