🌊 Ինքդ քեզ բացահայտելու, կարգապահ լինելու և զգոնության ամիս է — աստղագետները պատմել են, թե ինչ է սպասվում Ձկներին մայիս ամսին

Մայիսը Ձկների համար փոփոխություններ է նախապատրաստում, և Կենդանակերպի ջրային նշանի ներկայացուցիչները պատրաստ կլինեն նոր ձեռքբերումների։ Այս էներգիան կուժեղացնի ինտուիցիան։ Աստղերը հիշեցնում են Ձկներին՝ հարստությունը կախված է ինքնավերաբերմունքից։ Վեներայի և Նեպտունի միացումը կմղի ձեզ վերանայել արժեքները, դուք այլ կերպ կնայեք ձեր կատարած աշխատանքին։ Մտածեք, թե որքան եք գնահատում ձեր աշխատանքը, արդյոք դրա վարձատրությունը համապատասխանո՞ւմ է ձեր ջանքերին և նպատակներին։ Երազկոտ Ձկներին կարևոր է ժամանակին միացնել գլուխը և չտրվել երազանքներին ու անպտուղ երևակայություններին։

Մայիսի 4-ը Ձկների համար առանձնահատուկ օր է։ Այս ժամանակ Պլուտոնը դառնում է հետընթաց։ Այն մնում է Ջրհոսում և այդ դիրքում կլինի մինչև հոկտեմբերի 14-ը։ Այս ընթացքում կարող են ի հայտ գալ ճնշված և մոռացված էմոցիաներ։ Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք բախվել ճնշող զգացմունքների, թաքնված վախերի և հին ցիկլերի հետ։ Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ հետ է պահում, աստղերը բարենպաստ են ձեր հետագա անձնական զարգացման համար։

Մայիսի 10-ին Մերկուրին կանցնի Ցուլի նշան։ Շփման ժամանակն է։ Անցկացրեք այն հարազատների և մտերիմների շրջապատում, նրանք ձեզ նոր կենսական էներգիա կհաղորդեն մեկ ամսով։ Որքան շատ շփվեք, այնքան ավելի հաջողակ կդառնաք։ Մայիսին Ձկները կհանդիպեն կարևոր մարդկանց, ովքեր կարող են դառնալ նրանց ուղեկիցները և լավագույն ընկերները։ Նրանք, ովքեր զուգընկեր են փնտրում, նրանց մեջ կարող են գտնել այն միակին, որի մասին երազում են։

Մասնագիտական առումով Ձկներին, ովքեր ցանկանում են ամեն ինչ հասցնել միանգամից, պետք է զգույշ լինել, կա էմոցիոնալ այրման մեծ ռիսկ։ Սատուրնը ձեզ կբացահայտի քարտերը, որպեսզի տեսնեք ձեր ջանքերի արժեքը, զգոն եղեք, հնարավոր է ճգնաժամ։ Չարժե եկամուտը դնել գլխավոր տեղում, Սատուրնը սիրում է, երբ մարդիկ սովորում և աղոթում են, զբաղվում հոգևոր պրակտիկաներով։ Նա ցույց կտա, որ կան նաև այլ հետաքրքիր բաներ։

Մայիսին Ձկներին կարևոր է չշտապել, ավելի շատ լսել իրենց ներքին ձայնը և թույլ տալ երազանքներին դանդաղ ձևավորվել։ Երբ Սատուրնը մտնի հորոսկոպի երկրորդ տուն, որը կապված է ֆինանսների հետ, պետք է դանդաղել և գործել հիմնավորված։