⚠️ Փախեք նրանցից որքան կարող եք․ կենդանակերպի նշաններ «դժոխային» բնավորությամբ — նրանց չես կարող փոխել, չես կարող վերադաստիարակել

Կենդանակերպի մի քանի նշաններ հայտնի են իրենց իմպուլսիվ պահվածքով, զայրույթի կտրուկ բռնկումներով և ստեղծագործական վրեժխնդրությամբ։ Հենց այդ պատճառով էլ նրանց հաճախ նկարագրում են որպես «դժոխային» բնավորությամբ մարդկանց։ Կգտնե՞ք ինքներդ ձեզ կենդանակերպի հինգ նշանների այս ցուցակում։

Խոյեր

Խոյերն իրենց բնույթով եռանդուն են, բայց երբեմն նրանց համար դժվար է լինում կառավարել իրենց էմոցիաները։ Ագրեսիայի պահին նման նշաններին ավելի լավ է հեռու մնալ մարդկանցից։ Խոյերը կարող են դռները շրխկացնել, ձեռքերով թափահարել և գոռալ։

Կարիճներ

Կարիճները կենդանակերպի ամենախորհրդավոր նշաններից մեկն են։ Նրանք դժվարությամբ են բացվում մարդկանց առաջ, բայց նրանք, ովքեր արժանի են իրենց վստահությանը, կարող են հաճույք ստանալ կրքոտ բնավորության հետ շփումից։ Սակայն դրա հետ մեկտեղ գալիս է նաև մեծ պատասխանատվություն. յուրաքանչյուր խոսք ու արարք մանրակրկիտ կվերլուծվի Կարիճի կողմից։ Եվ վատ սցենարի դեպքում նրանք կգրանցեն բոլոր անհաջողությունները և վրեժ կլուծեն։

Ցուլեր

Ոմանք կարող են զարմանալ, որ Ցուլերը հայտնվել են «դժոխային» բնավորությամբ նշանների ցուցակում, բայց դա պատահական չէ։ Նրանք հայտնի են համբերության մեծ պաշարով, բայց եթե այն ավարտվում է, երևան է գալիս նրանց հակառակ կողմը։ Ցուլերի կոշտ ու վճռական բնավորությունը դուրս է ժայթքում, և նրանց վիրավորողները կշոկվեն նրանց արարքներից։

Առյուծներ

Առյուծների առաջնորդական հատկությունները միշտ վառ են արտահայտվում, բայց դրամատիզմի հակվածությունը հաճախ բացասական արձագանք է առաջացնում շրջապատի կողմից։ Ցանկացած սխալ արտահայտություն խորապես կվիրավորի Առյուծին, և այն ժամանակ կսկսվի պայքար, որում նա կցանկանա հաղթել։ Հակառակորդներին սպասում են կծու դիտողություններ և էմոցիոնալ տեսարաններ, որոնցից առանց մասնագետի օգնության հնարավոր չէ փախչել։

Կույսեր

Կույսերը կարող են թվալ զուսպ, գործնական և հանգիստ, բայց չարժե թերագնահատել նրանց խառնվածքը։ Եթե ինչ-որ մեկը կանգնում է նրանց ճանապարհին, ապա Կույսերը չեն ամաչի։ Վիրավորողը ամբողջովին կտապալվի, իսկ նրանք կհետևեն նրա նվաստացմանը։ Կույսից երկրորդ հնարավորություն ստանալը հազվադեպ երևույթ է, որը կարելի է համեմատել Երկրի վրա երկնաքարի ընկնելու հետ, գրում է marieclaire-ը։