Ռուսաստանցի աստղաբան Թամարա Գլոբան անվանել է Կենդանակերպի երեք նշանների, որոնց ներկայացուցիչներին 2025 թվականի մայիսին սպասվում է հեքիաթային երջանկություն և հաջողություն։ Աստղերի հայտնի մասնագետի խոսքերը մեջբերում է StarHit-ը։
Խոյերին մայիսը ծով հեռանկարներ կնվիրի։ Կբացվեն բազմաթիվ հնարավորություններ, որոնք վերաբերում են սիրուն և անձնական կյանքին։ Բացի այդ, մայիսը լավ է հարստանալու համար. այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան լավ գումար վաստակել և իրականացնել վաղեմի երազանքները։ Ցանկացած նախագիծ, որին դուք ձեռնամուխ կլինեք, հաջողություն կբերի։
Կույսերին արժե սպասել փոփոխությունների ընտանիքի և կարիերայի հարցերում։ Արժե զգույշ լինել գործընկերների հետ և ավելորդ բաներ չխոսել, այլապես շատ հեշտությամբ կարելի է փչացնել հարաբերությունները։ Ամսվա վերջին արժե սպասել փոփոխությունների աշխատանքում. ձեզ կարող են նոր տեղ առաջարկել, բայց կլինեն որոշակի սահմանափակումներ։
Աղեղնավորների համար մայիսին բոլոր գործերը կնշանավորվեն ստեղծագործական հաջողությամբ։ Այս նշանի ներկայացուցիչներին վերջապես կուրախացնի շրջապատողների սերն ու ուշադրությունը։ Եթե որոշեք ինչ-որ տեղ մեկնել, ապա ուղևորությունները չափազանց հաջող կդասավորվեն։ Ամսվա վերջին արժե ուշադրություն դարձնել ընտանիքին։



























