☕️ 🔍 Անհատականության թեստ՝ «Գուշակություն սուրճով»․ պարզապես ընտրիր բաժակը

Ինչպես է ձեր սիրելի սուրճը բացահայտում ձեր թաքնված անձնավորությունը։

Ընտրեք ձեր սիրելի սուրճը՝ էսպրեսո, լատտե, կապուչինո կամ սև սուրճ։ Ի՞նչ է այն ասում ձեր մասին։ Պարզվում է, ձեր ըմպելիքի ընտրությունը կարող է շատ բան պատմել ձեր բնավորության, ուժեղ կողմերի, մտածելակերպի, էմոցիոնալության, խառնվածքի, հասարակության մեջ պահվածքի և կարիերայի ներուժի մասին։

Հաջորդ անգամ, երբ պատվիրեք ձեր սովորական սուրճը, մտածեք՝ այն ի՞նչ է ասում ձեր մասին։ Քանի որ յուրաքանչյուր բաժակ պատմում է իր պատմությունը։

Անձնական թեստ. Ի՞նչ է ձեր սիրելի սուրճն ասում ձեր մասին։

1. Էսպրեսո

Եթե դուք նախընտրում եք էսպրեսո, ապա դուք նպատակասլաց և կառուցվածքային մարդ եք։ Դուք գործնական եք, կազմակերպված և կարող եք պլանավորել մի քանի քայլ առաջ։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո ձեր կյանքը ծրագրված է՝ մարզումներ, գործեր, նախագծեր. դուք չեք սիրում ժամանակ կորցնել։ Ձեզ գնահատում են հուսալիության, կենտրոնացվածության և պատասխանատվություն ստանձնելու ունակության համար։ Դուք վստահ եք ձեզ վրա, բայց առանց ավելորդ ցուցադրական ինքնավստահության։ Գործողությունները նախընտրում եք խոսքերից։

Կարիերայի ուղղություններ. նախագծերի կառավարում, ֆինանսներ, իրավաբանություն, բժշկություն, ձեռներեցություն, ինժեներիա, IT, ճարտարապետություն։

Բնավորության առանձնահատկություններ. կարգապահություն, նպատակասլացություն, ներքին կայունություն։ Երբեմն արժե հիշել ընդմիջումներ անելու և հանգստանալու անհրաժեշտության մասին։

2. Լատտե

Լատտեի սիրահարները հանգիստ և բարեկամական մարդիկ են։ Դուք գնահատում եք կյանքի պարզ ուրախությունները՝ հարմարավետությունը, բարի հանդիպումները, ծանոթ վայրերը։ Հեշտությամբ լեզու եք գտնում շրջապատողների հետ, նախընտրում եք խուսափել կոնֆլիկտներից և չեք ձգտում ռիսկի։

Դուք հոգատար եք, զգայուն և պատրաստ եք օգնել, երբեմն մոռանալով սեփական սահմանների մասին։ Ձեզ համար կարևոր է գտնվել հարմարավետ, կայուն միջավայրում։

Կարիերայի ուղղություններ. դասավանդում, հոգեբանություն, բժշկություն, HR, սոցիալական աշխատանք, վարչական գործունեություն, քոուչինգ։

Բնավորության առանձնահատկություններ. բարյացակամություն, զիջողականություն, ներդաշնակության ձգտում։

3. Կապուչինո

Կապուչինոյի ընտրությունը խոսում է հարմարավետության և նոր տպավորությունների միջև հավասարակշռության ձեր ձգտման մասին։ Դուք եռանդուն եք, շփվող, բաց նորի համար։ Ձեզ հեշտ է պատկերացնել ուշադրության կենտրոնում հետաքրքիր զրույցի ժամանակ։ Սիրում եք բազմազանություն, ստեղծագործականություն և գնահատում եք հետաքրքիր նախագծերը։

Կարիերայի ուղղություններ. մարքեթինգ, դիզայն, մեդիա, միջոցառումների կազմակերպում, կրթություն, ստեղծագործական մասնագիտություններ։

Բնավորության առանձնահատկություններ. լավատեսություն, ճկունություն, սրամտություն, ուրիշներին ոգեշնչելու ունակություն։

4. Սև սուրճ

Սև սուրճի սիրահարները ուժեղ կամքի, կարգապահության և կյանքի նկատմամբ մինիմալիստական մոտեցման տեր մարդիկ են։ Դուք ուղիղ եք, ռեալիստ և գնահատում եք իրերի էությունը առանց ավելորդ զարդարանքների։ Նախընտրում եք կառուցվածք, կարգ ու կանոն և արդյունավետություն։ Թրենդներն ու նորաձևությունը ձեզ համար մեծ նշանակություն չունեն. դուք գնում եք ձեր ճանապարհով։

Կարիերայի ուղղություններ. ձեռներեցություն, ֆինանսներ, գիտական հետազոտություններ, IT, ինժեներիա, ավիացիա, իրավունք։

Բնավորության առանձնահատկություններ. տոկունություն, անկախություն, համբերություն, նպատակների վրա բարձր կենտրոնացում։ Սթրեսի ժամանակ կարող եք դառնալ մեկուսացած և կտրուկ, բայց արագ վերականգնում եք ներքին հավասարակշռությունը։

Կիսվել սոց․ ցանցերում