🙏 Ինչպես քարե պատի հետևում․ ովքեր ունեն ամենաուժեղ Հրեշտակ-պահապանները՝ նրանք կլինեն անընդհատ պաշտպանության ներքո

Յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իր պաշտպանները, սակայն որոշ մարդկանց մոտ նրանք առանձնապես ուժեղ են։ Աստղագուշակները նշել են նրանց, ովքեր մշտապես գտնվում են Հրեշտակ-պահապանների հզոր պաշտպանության ներքո։

Երկվորյակներ, Ձկներ

Այս կենդանակերպի նշանների Հրեշտակ-պահապանը ոչ միայն ուժեղ է, այլև շատ հոգատար ու քնքուշ։ Այդ պատճառով նա միշտ աջակցություն է ցուցաբերում վատ տրամադրության, սթրեսի, ուժերի պակասի պահերին։

Հրեշտակ-պահապանը Երկվորյակներին և Ձկներին ուղղորդում է դեպի այն վայրերը, որտեղ զգացվում է ներդաշնակություն, ուրախություն և երջանկություն։ Նաև հիշեցնում է մտերիմների, ընտանիքի կարևորության մասին։

Այծեղջյուր, Ջրհոս

Համարվում է, որ նրանց Հրեշտակ-պահապանը ունակ է ուղղորդել դեպի ավելի լավ կյանք, բարեկեցություն, այդ պատճառով Այծեղջյուրները և Ջրհոսները միշտ պետք է լսեն իրենց ինտուիցիային, հոգուն։ Եթե վարվել հենց այդպես, ապա կարելի է զգալ անհավանական ներդաշնակություն։

Ցանկացած դժվարության առաջացման դեպքում Երկինքը թույլ է տալիս լուծել դրանք նվազագույն հետևանքներով։ Հրեշտակ-պահապանը մղում է դեպի նոր հաղթանակներ, լավ մարդիկ, ազդում է շրջապատի վրա։