Մութ ուժերը չեն կարող խոցել այս «զրահը». որոնք են կենդանակերպի այն նշանները, որոնց միաժամանակ պաշտպանում են երեք հովանավոր հրեշտակ — իսկական երջանիկներ

Նրանք, ովքեր մոտիկից ծանոթ են աստղագուշակությանը, գիտեն, որ յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իր հրեշտակ-պահապանը, կամ նույնիսկ մեկից ավելին։ Նրանք մարդուն տրվում են Երկնքից ծննդյան պահից և օգնում են կյանքի դժվարին պահերին։

Օրինակ՝ նրանք, ովքեր ծնվել են ապրիլի 21-ից մայիսի 20-ը, ունեն միանգամից 3 հրեշտակ-պահապան։ Ցուլերը գտնվում են սուրբ Ստեփանոսի, Թամարի և Հովհաննես Ավետարանիչ առաքյալի հուսալի պաշտպանության ներքո, գրում է Livemaster.ru կայքը։

Սուրբ Ստեփանոսը պաշտպանում է Ցուլերին հուսահատությունից, տխրությունից և այլ հոգեկան հիվանդություններից։ Նա նրանց ուժ է տալիս դիմակայելու վնասակար գայթակղություններին և չշեղվելու իրենց ճշմարիտ ուղուց։

Սուրբ Թամարը պաշտպանում է Ցուլերին անարդարությունից, արատներից և աղքատությունից։ Նաև օգնում է կյանքում ճիշտ ընտրություն կատարել, հեռանալ կործանարար կրքերից։

Հովհաննես Ավետարանիչ առաքյալը պաշտպանում է այս կենդանակերպի ներկայացուցիչներին բազմաթիվ հիվանդություններից և տհաճություններից։ Իսկ նաև հոգ է տանում նրանց երջանիկ ընտանեկան կյանքի մասին։

Երկնքի օգնությունն ու պաշտպանությունն ուժեղացնելու համար Ցուլերին խորհուրդ է տրվում մի փոքր զսպել իրենց բնածին գործնականությունը և զարգացնել իրենց հոգևոր աշխարհը։ Սա կհեշտացնի նրանց կապը հրեշտակ-պահապանների հետ և կօգնի գտնել ճշմարիտ երջանկության ուղին։