Ռուս աստղագուշակ Թամարա Գլոբան նշել է կենդանակերպի երեք նշաններ, որոնց ներկայացուցիչներին սպասվում է առասպելական երջանիկ և հաջողակ 2025 թվականի մայիս։ Հայտնի աստղագետի խոսքերը մեջբերում է StarHit-ը։
Մայիսը Խոյերին հեռանկարների ծով կտա։ Շատ հնարավորություններ կբացվեն սիրային և անձնական կյանքի հետ կապված։ Բացի այդ, մայիսը լավ է հարստանալու համար՝ այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան լավ գումար աշխատել և իրականություն դարձնել վաղեմի երազանքները։ Ձեր ձեռնարկած ցանկացած նախագիծ հաջողություն կբերի։
Կույսերը պետք է փոփոխություններ սպասեն ընտանիքի և կարիերայի հարցերում։ Գործընկերների հետ պետք է զգույշ լինել և շատ բան չասել, այլապես շատ հեշտությամբ կարող եք փչացնել հարաբերությունները։ Ամսվա վերջում պետք է սպասեք փոփոխություններ աշխատանքի մեջ՝ ձեզ կարող են նոր պաշտոն առաջարկել, սակայն որոշակի սահմանափակումներ կլինեն։
Աղեղնավորների համար մայիսին բոլոր գործերը կնշանավորվեն ստեղծագործական հաջողություններով։ Այս նշանի ներկայացուցիչները վերջապես գոհ կլինեն ուրիշների սիրուց ու ուշադրությունից։ Եթե որոշեք ինչ-որ տեղ գնալ, ձեր ճամփորդությունները չափազանց հաջող կանցնեն։ Ամսվա վերջում արժե ուշադրություն դարձնել ձեր ընտանիքին։



























