Սովորաբար խիղճը նրանց է տանջում, ովքեր իրականում մեղավոր չեն

Նա գրել է մի սերնդի մասին, որը տեղ չուներ պատերազմի սարսափը վերապրածների կողքին։

Պատերազմը նրա պատմվածքներում անողորմ է,  մարդու կամքը, հավատն ու ճակատագիրը կոտրող, իսկ սերը՝ տարօրինակ, ամենակուլ, կյանքի բոլոր խորությունները թափանցող։

Այդպիսի սերն ընդունակ է բուժել ամենադաժան վերքերը, որոնք միայն մարդը կարող է հասցնել մարդուն։ 

Նա հազվադեպ էր կարծիք հայտնում սեփական ստեղծագործությունների մասին և նախընտրում էր, որ իր գրքերն ամեն ինչ իր փոխարեն դա անեն։

Peoplemedia.am-ը մեկտեղել է 20-րդ դարի ամենաընթերցվող հեղինակներից մեկի՝ գերմանացի Էրիխ Մարիա Ռեմարկի լավագույն մտքերը՝ կյանքի, սիրո և մարդկային հասարակ երջանկության մասին։

♦ Մարդը կարող է քեզ հարազատ դառնալ երեք օրում, իսկ նա, ով տարիներով քո կողքին է ապրում, այդպես էլ կարող է չիմանալ, թե որն է քո սիրելի գույնը։

♦ Ամենափխրուն բանը երկրի վրա կնոջ սերն է։ Մեկ սխալ արարք, խոսք կամ հայացք, և վերջ՝ ոչինչ այլևս հնարավոր չէ վերականգնել։

♦ Ամենաուժեղ զգացմունքը հիասթափությունն է։ Ոչ թե վիրավորանքը, խանդը կամ ատելությունը․․․նրանցից հետո գոնե ինչ-որ բան մնում է հոգում, իսկ հիասթափությունից հետո՝ միայն դատարկություն։

♦ Ներողություն խնդրելը չի նշանակում, որ դու սխալ ես, իսկ մյուսը՝ իրավացի։ Դա ընդամենը նշանակում է, որ ձեր հարաբերությունների արժեքն ավելի կարևոր է, քան սեփական ԵՍ-ը։

♦ Նա չէ քո մարդը, ում քեզ հետ լավ է։ Քեզ հետ լավ կարող է լինել հարյուրների համար։ Քո մարդը նա է, ում առանց քեզ վատ է։

♦ Եթե կինն ուրիշին է պատկանում, նա հինգ անգամ ավելի ցանկալի է, քան նա, որին հեշտությամբ կարելի է հասնել․ զարմանալի օրինաչափություն է։

♦ Եթե հոգիդ ինչ-որ մեկին է ձգտում՝ մի հակառակվիր։ Հոգին միակն է, որ հաստատ գիտի՝ ինչ է մեզ պետք։

♦ Եթե ուզում ես, որ ոչ ոք ոչինչ չնկատի՝ դադարիր զգուշավոր լինել։

♦ Միայնությունը հեշտ է ապրել, եթե չես սիրում։

♦ Աշխարհի ամենալավ քաղաքն այն է, որտեղ մարդը երջանիկ է։

♦ Մենք ուղղակի օտարներ ենք, որոնք պատահաբար ճանապարհի ինչ-որ հատված են միասին անցել, այդպես էլ չճանաչելով միմյանց։

♦ Մնալ ընկերնե՞ր․․․այսինքն ստեղծել մի փոքրիկ մարգ մեր մարած զգացմունքների սառած լավայի վրա՞․․․ ո՛չ, դա իմ ու քո համար չէ։ Այդպես լինում է միայն փոքրիկ ինտրիգներից հետո, այն էլ անգամ այդ դեպքում է շատ շինծու ստացվում։ Սերը չեն արատավորում ընկերությամբ։ Եթե վերջ, ուրեմն վերջ։

♦ Ոչ ոք չի կարող քեզ օտար դառնալ այնպես, ինչպես նա, ում ժամանակին սիրել ես։

♦ Մենք երբեք չենք մոռանա իրար, բայց երբեք էլ չենք վերադարձնի միմյանց։

♦ Սերը տանել չի կարողանում բացատրություններ։ Նրան արարքներ են պետք։

♦ Մի բան լավ հիշիր, տղա՛․ երբեք, երբեք ու նորից երբեք ծիծաղելի չես թվա կնոջը, եթե անես ինչ-որ բան՝ հանուն նրա։

♦ Կարծում եմ՝ կինը տղամարդուն չպիտի ասի, որ սիրում է նրան։ Այդ մասին թող ասեն նրա շողացող, երջանիկ աչքերը։ Նրանք պերճախոս են ցանկացած խոսքերից։

♦ Կնոջը պետք է կամ աստվածացնել, կամ լքել նրան։ Մնացածը սուտ է։

♦ Մենք այնքան ենք վախենում կպչուն լինել, որ անտարբեր ենք թվում։

♦ Ամենամեծ ատելությունն առաջանում է նրանց հանդեպ, ովքեր կարողացել են կպնել մեր սրտին, ապա՝ թքել մեր հոգու մեջ։

♦ Ես կանգնել էի նրա կողքին, լսում էի նրան ու մտածում էի՝ ինչ սարսափելի է սիրել կնոջն ու աղքատ լինել։

♦ Շատ դժվար է լինում բառեր գտնել այն դեպքում, երբ ասելիք իսկապես կա։

♦ Որքան շատ ես դու ձգտում հասնել մարդուն, ով չի գնահատում քեզ, այնքան ցավոտ են լինելու նրա անտարբերության հարվածները։

♦ Ձգտել մոռանալ մեկին՝ նշանակում է անընդհատ հիշել նրա մասին։

♦ Մարդիկ, որոնք կարծում են, թե ոչ մեկին պետք չեն, իրականում շատ հաճախ ամենապահանջվածն են լինում։

♦ Կարևոր չէ՝ որքան հաճախ եք դուք հանդիպում,  կարևորն այն է, թե ինչ նշանակություն ունեն այդ հանդիպումները ձեզ համար։

♦ Առաջին մարդը, ում մասին դու մտածում ես առավոտյան, և վերջին մարդը, ում մասին ամենավերջինն ես մտածում գիշերը դա այն մարդն է, ով կամ քո երջանկության, կամ էլ քո դժբախտության պատճառն է։

♦ Երջանկության մասին կարելի է պատմել հինգ րոպե, ոչ ավել։ Այստեղ ոչինչ չես ասի, բացի այն, որ երջանիկ ես։ Իսկ ահա դժբախտության մասին մարդիկ պատմում են մինչև լուսաբաց։

♦ Երբ վերջնական հուսալքվում եք, եկեք ինձ հյուր՝ հիվանդանոց։ Քաղցկեղի բաժանմունքում մեկ շրջայցը միանգամից բուժում է ցանկացած ընկճվածություն։

♦ Այն, ինչը չես կարողանում ձեռք բերել, միշտ ավելի լավն է թվում, քան այն, ինչ ունես։ Ահա այստեղ է դրսևորվում մարդու ռոմատիկությունն ու տխմարությունը։

♦ Ոչ մի խաղաղություն գրոշ անգամ չարժե, եթե այն չկա քո սրտում։

♦ Սովորաբար խիղճը նրանց է տանջում, ովքեր իրականում մեղավոր չեն։

♦ Որքան խղճուկ են դառնում ճշմարտությունները, երբ դրանք արտաբերում ես։

♦ Սիրուց կանայք խելացի են դառնում, տղամարդիկ՝ կորցնում գլուխները։

♦ Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան բարձր կարծիք ունի նա իր մասին։

♦ Չկա առավել ձանձրալի բան, քան ականատես լինել, թե ինչպես է մեկն ինքն իր խելքը գովում, հատկապես, երբ խելք այդտեղ ոչ էլ կա։

♦ Եթե մենք դադարել ենք հիմարություններ անել, ուրեմն ծերացել ենք։

♦ Որքան շատ ես մանրուքները հաջողություն համարում, այնքան հաճախ ես հաջողակ քեզ զգում։

♦ Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ ապրել ես ուզում, քան ապրել այնքան, որ ցանկանաս մեռնել։

♦ Ավելի լավ է ծիծաղել, քան լացել, առավել ևս, երբ և՛ մեկը, և՛ մյուսն անվճար են։

♦ Հիմար ծնվելը խայտառակություն չէ, իսկ ահա այդպիսին մահանալը՝ իսկական ամոթ։