Խոյ
Այս օրը ցանկացած նյութական՝ նույնիսկ շատ արժեքավոր բանի փոխարեն ցանկալի է նախապատվությունը տալ հոգևորին։ Ամեն ոք այդ բառի տակ տարբեր բան է հասկանում, բայց թատրոն կամ ֆիլհարմոնիա այցելելը բավականին լավ տարբերակ կլինի։
Ցուլ
Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան ձեր հարաբերությունները շրջապատի հետ, փորձեք վերահսկել ինքներդ ձեզ։ Մի արձագանքեք ուրիշների ագրեսիային․ հակառակ դեպքում հակամարտությունը կարող է երկար տևել ու դառնալ անլուծելի։
Երկվորյակներ
Նույնիսկ եթե անհանգստանալու պատճառը իրականում լուրջ է, աստղերը խորհուրդ են տալիս միացնել սառնասրտությունը։ Ժամանակի ընթացքում կհասկանաք, որ ձեր նյարդայնության պատճառը իրականում անհիմն էր։
Խեցգետին
Ցանկացած իրադարձության մեջ դրականը տեսնելը միշտ էլ լավ սովորություն է, բայց այսօր դա հատկապես օգտակար կլինի՝ թույլ տալով ձեզ հաջողությամբ դուրս գալ նույնիսկ բարդ իրավիճակներից։
Առյուծ
Այսօր ձեր գլխում կծնվեն բազմաթիվ նոր գաղափարներ, բայց դրանք բոլորը արժանի չեն ուշադրության։ Անհրաժեշտ է վերլուծել ամեն մեկը և առանձնացնել միայն ամենահեռանկարայինները՝ գրի առնելով դրանք։
Կույս
Երազելը հզոր միջոց է իրականություն դարձնելու ձեր ցանկությունները։ Որքան պատկերավոր և հստակ դուք տեսնեք ձեր երազանքը, այնքան շուտ այն կարող է իրականանալ։
Կշեռք
«Ոչ» ասելը կարևոր հմտություն է, որը ձեր նշանին միշտ չէ, որ հեշտ է տրվում։ Այսօրվա իրավիճակները լավ հնարավորություն են այդ հմտությունն առավելապես զարգացնելու համար։
Կարիճ
Ցանկացած բացասական էներգիա, որը կարող է ազդել ձեզ վրա այս օրը, կվերանա, եթե գտնեք հետաքրքիր զբաղմունք։ Կարևորը՝ այն չլինի կապված մարդկանց հետ շփվելու հետ․ այսօր դժվար թե կարողանաք նրանց հետ ներդաշնակություն գտնել։
Աղեղնավոր
Այսօրվա մի իրադարձություն սկզբում կարող է ձեզ շփոթության մեջ գցել, բայց քիչ անց, հատկապես եթե թույլ տաք ինքներդ ձեզ մի փոքր մտածել, ամեն ինչ կդառնա հստակ։ Պարզապես մի շտապեք եզրակացությունների հարցում։
Այծեղջյուր
Հավանաբար ժամանակն է շփվելու ընկերների կամ ավագ ազգականների հետ։ Քանի որ աշխատանքում այս օրն արդյունավետ չեք լինելու, կարելի է վերցնել արձակուրդ և հանդիպել նրանց։
Ջրհոս
Այսօր ոչ ոքի՝ ոչ գործընկերներին, ոչ ղեկավարությանը, ոչ ընտանիքին, թույլ մի տվեք ձեզ մանիպուլացնել։ Ինքնագնահատականի վրա ուժեղ հարվածը դժվար է վերականգնել, ու վստահությունը ձեզ վրա հեշտությամբ չի վերադառնա։
Ձկներ
Ձեզ անհրաժեշտ լավ խորհուրդ կարող է տալ ավագ ազգականներից որևէ մեկը՝ շնորհիվ կյանքի հարստացած փորձի։ Գլխավորն այն է, որ դուք ինքներդ հարցնեք նրան․ մեծ է հավանականությունը, որ ինքն իրեն նա դրա մասին չմտածի։



























