Համբույրը որպես ռոմանտիկ հարաբերությունների կարևոր բաղադրիչ շատ մշակույթներում գոյություն ունի:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի միջինում մոտ 336 ժամ է ծախսում համբուրվելու վրա:
1. Մարդկանց մեծ մասի առաջին համբույրի մասին հիշողություններն ավելի վառ են, քան առաջին սեքսի մասին:

2. Կենսաբանական առումով համբույրը մարդու հետ տեղեկատվության առավել լրիվ փոխանակում է:
3. Համբույրը երկարացնում է կյանքը:

4. Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում կան համայնքներ, որտեղ համբույրն ընդունված չէ:
5. Ֆիլեմաֆոբիան խուճապային վախ է համբույրից:
6. Համբույրն ամրապնդում է իմունիտետը:

7. Համբույրը երկար ժամանակով նվազեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը
8. Մարդկանց երկու երրորդը համբուրվելիս գլուխը թեթևակի աջ կողմ է թեքում:
9. Աշխարհի ամենաերկարատև համբույրի համաշխարհային ռեկորդակիրը թայլանդցի զույգ է՝ Էկկաչ և Լակշանե Տիրանարատները: 2013 թ. զույգը համբուրվեց 58 ժամ 35 րոպե 58 վայրկյան անընդմեջ:

10. Համբույրի ժամանակ ներգրավված է դեմքի մոտ 146 մկան: Համբույրի մեկ րոպեն 26 կալորիա է այրում:

11. Ըստ գիտնականների՝ մեր ուղեղում կան հատուկ նեյրոններ, որոնք օգնում են մթության մեջ գտնել սիրելի մարդու շուրթերը:

12. Համբուրվելիս անջատվում են նույն նեյրոտրանսմիտերները (նյարդային բջիջների միջև ազդակների քիմիական փոխանցիչներ), ինչ ուժեղ ֆիզիկական ծանրաբռնվածության կամ կոկաին ընդունելու ժամանակ: Սիրտը սկսում է ավելի արագ զարկել, շնչառությունը հաճախանում է:
13. Համբույրը տոնուս է հաղորդում օրգանիզմին և միաժամանակ հանում է լարվածությունը, սթրեսը նվազում է: Ուղեղում առաջանում են ուրախության հորմոններ՝ էնդորֆիններ:




























