Նրանք վստահ են՝ երջանկությունը պարտադիր չէ, որ մեծ հաջողության տեսքով լինի։ Աստղագետները կարծում են, որ տարվա ամենագարնանային ամիսը կարող է ամբողջությամբ փոխել արևելյան օրացույցի նշանների կյանքի ուղղությունները։ Ոմանք կգտնեն իրենց կյանքի գործը, ուրիշները՝ կայուն զուգընկեր, իսկ երրորդները կկարողանան հաղթահարել առողջական խնդիրները։
Ամեն ինչ կախված կլինի այն որոշումներից, որոնք կընդունեն նշանները։
Փորձագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել այն նշաններին, որ տիեզերքը կարող է ուղարկել։ Լավագույնը կլինի գործել ըստ հանգամանքների՝ հաշվի առնելով նախորդ փորձը։
Աստղագետների կարծիքով՝ ապրիլին հաջողակ լինելու և ճիշտ որոշումներ կայացնելու շանս ունեն Առնետները, Վագրերը և Ձիերը։
Առնետ (1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020)
Այս տարիներին ծնվածները ապրիլին կզգան հաճույք այն բանից, որ իրենց ձեռնարկած ամեն բան հաջող է ավարտվում։
Առնետների կարիերայում առանցքային դեր կխաղա մի նոր մարդ, որի կապերն ու համակրանքը կօգնեն հասնել բարձր պաշտոնի կամ ձեռք բերել նոր կարգավիճակ։ Այս ամենը կուղեկցվի եկամուտների աճով։
Աստղագետները նշում են՝ նշանի ներկայացուցիչները չպետք է վախենան ավելացած պատասխանատվությունից՝ անկախ նրանից, դա վերաբերում է մասնագիտական, թե անձնական ոլորտին։
Անձնական կյանքում ապրիլը հիանալի ժամանակ է լուրջ քայլերի համար. ամիսը բարենպաստ է հարսանիքների ու ռոմանտիկայի համար։ Միայնակ Առնետները մեծ շանս ունեն գտնելու իրենց մարդուն։ Բացի այդ, հնարավոր է՝ իրենց վերադարձվի պարտք։
Վագր (1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022)
Չինական հորոսկոպի ամենապայծառ նշաններից մեկը ապրիլին կունենա տարվա լավագույն ամիսներից մեկը։ Վագրերը կարող են և պետք է իրենց առջև դնեն համարձակ նպատակներ ու խոշոր խնդիրներ։ Նրանք պատրաստ են հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Ապրիլին նշանը կլցվի ուժով, իսկ տաղանդները կլինեն իրենց գագաթնակետին։
Աստղագետները խորհուրդ են տալիս չսփռվել մանր գործերի վրա, այլ կենտրոնանալ երկարաժամկետ նախագծերի իրականացման վրա։ Դրանց արդյունքները, թե՛ ֆինանսապես, թե՛ կարիերային տեսանկյունից, կլինեն շատ ավելի նշանակալի։
Անձնական կյանքում Վագրերը, եթե ցանկանան, կարող են հասնել լիարժեք ներդաշնակության զուգընկերոջ հետ՝ հաղթահարելով վեճերն ու կոնֆլիկտները։ Միևնույն ժամանակ, ապրիլին կավարտվեն բոլոր անառողջ հարաբերությունները։
Ձի (1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014)
Այս տարիներին ծնվածներն ունեն իրական հնարավորություն ուղղելու այն ամենը, ինչը խանգարում էր իրենց։ Օրինակ՝ բարձրացնել եկամուտները, ստանալ առաջխաղացում կամ նույնիսկ երեխա ունենալ։
Ապրիլին հաջողությունը կլինի նրանց կողմը, հատկապես մասնագիտական ոլորտում։ Աստղագետները խորհուրդ են տալիս օգտագործել այս շրջանը՝ կարիերայի աճի համար և վստահորեն ներկայացնել ղեկավարությանը իրենց արժանիքները։
Ապրիլը հիանալի ժամանակ է նաև սեփական բիզնես հիմնելու համար։ Նույնիսկ եթե թվում է, որ դա լավագույն շրջանը չէ, արժե ռիսկի դիմել. արտաքինից անլուծելի թվացող խոչընդոտները իրականում այնքան էլ դժվար չեն լինելու։
Անձնական կյանքում Ձիերի համար կգա հանգստության շրջան՝ այն, ինչի մասին նրանք վաղուց էին երազում։



























