Մենք սովոր ենք մտածել, թե գրավչությունը միայն արտաքինի, հագուստի կամ քայլվածքի հետ է կապված։ Բայց իրականում՝ գրավչությունը սոսկ տեսանելի բան չէ։ Երբեմն մարդն ինքն էլ չի գիտակցում, որ իր էներգիան, ձայնը կամ նայվածքը իսկապես հմայիչ են։ Եթե կարծում ես, որ առանձնապես գրավիչ չես՝ ստուգի՛ր՝ գուցե դու շատ ավելին ես, քան պատկերացնում ես։
1. Քո ձայնը մարդիկ հիշում են
Ասե՞լ են երբևէ. «Քո ձայնը հաճելի է», «Ես քեզ հեռախոսով ճանաչեցի»։ Դու մտածել էիր՝ ձայնը կապ ունի գրավչության հետ։ Ունենալով խոր, տաք, հանգիստ կամ հակառակը՝ աշխույժ ձայն՝ դու ավելի շատ ես տպավորվում, քան ցանկացած հագուստով։ Ձայնը զգացումներ է առաջացնում, իսկ դա՝ անմոռանալի է։
2. Քո կեցվածքը՝ հաստատուն է
Դու չես կանգնում որպես մոդել, բայց ունես այն, ինչ կոչվում է՝ ինքնավստահի դիրք։ Ուղիղ մեջք, հանգիստ քայլվածք, բալանսավորված հայացք՝ սրանք ցույց են տալիս, որ ներսդ կայուն է։ Մարդիկ դա զգում են առանց խոսքերի։ Եվ հենց այդ էներգիան է գրավում։
3. Մարդիկ հեշտությամբ ֆիզիկապես շփվում են քեզ հետ
Ուշադրություն դարձրու՝ մարդիկ քո հետ խոսելիս ձեռքդ են դնում ուսիդ, կամ հաճախ գրկում են։ Դա այն նշանն է, որ քո կողքին մարդիկ հարմարավետ են իրենց զգում։ Նրանք անկեղծորեն ձգվում են դեպի քեզ՝ ոչ միշտ ֆլիրտի համար, այլ որովհետև քո էներգիան ձգողական է։
4. Դու ունես լսելու և աչքերին նայելու արվեստը
Իսկական գրավչությունը ցուցադրություն չէ, համակողմանի կապ է։ Երբ մարդուն լսում ես լիարժեք, երբ նրա աչքերին նայում ես առանց շեղվելու, նա զգում է, որ դու այստեղ ես, ներկայում ես։ Այս հատկանիշն անմիջապես առանձնացնում է քեզ ամբոխից՝ դարձնելով քեզ ավելի “իրական”, ու հենց դա է գրավում։
5. Դու մարդկանց վրա լավ տպավորություն ես թողնում՝ առանց ջանքերի
Ասե՞լ են՝ “քեզ հետ շատ թեթև ա”, “դու լավ մթնոլորտ ես ստեղծում”։ Այդ ամենը խոսում է քո բնական գրավչության մասին։ Դու չես փորձում դուր գալ բոլորին, ու հենց դա էլ քեզ դարձնում է հետաքրքիր։ Մարդիկ զգում են, երբ դու իրական ես, առանց դեր խաղալու։
6. Քեզ վրա հաճախ ուժեղ են արձագանքում
Ուշագրավ չէ՞, երբ մարդիկ քեզ ավելի երկար են նայում, ավելի շատ են ժպտում, հեշտությամբ զրույց սկսում։ Դա պատահական չէ։ Նման արձագանք ունեն մարդիկ, ովքեր ունեն խորքային ներգործություն։ Թեև նրանք իրենք էլ դա չեն նկատում, բայց շրջապատը արձագանքում է քո հարազատ ջերմությանը կամ թաքնված խարիզմային։



























