Այսօր նրանք զայրացած են և անկանխատեսելի վարք են դրսևորում, իսկ վաղը՝ սիրառատ են ու հոգատար։ Նրանց համար դժվար է զսպել հոգու պոռթկումները։ Ծանո՞թ է ձեզ։
Խոյ ♈️
Խոյերը կրակոտ անձնավորություններ են, որոնք միշտ լի են էներգիայով և ինքնավստահությամբ։ Նրանց բոլոր քայլերը համարձակ են, վճռական, կենսախինդ և կրքոտ։ Սիրո, բիզնեսի թե թիմային աշխատանքի մեջ՝ ցանկացած իրավիճակում Խոյը պատրաստ է ռիսկի դիմել և պատվով դուրս գալ դրանից։
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են արկածներ մինչև հոգու խորքը, բայց բավական է, որ մի անգամ ձախողվեն կամ զգան, որ ինչ-որ բանում բավարար լավը չեն, հետաքրքրությունն անմիջապես կորցնում են։
Նրանք բուռն սիրահարներ են, որոնց գործողությունները կառավարվում են սրտի խորքում թաքնված զգացմունքներով։ Պատրաստ են անցնել օվկիանոսներ՝ սիրելիներին պաշտպանելու համար։
Ցուլ ♉️
Ահա և մենք հանդիպեցինք Ցուլին, որն հայտնի է իր արտասովոր գործնականությամբ և նվիրվածությամբ։ Այս նշանի ներկայացուցիչները բնույթով արվեստագետներ են, սիրում են երազել և ստեղծագործել անհավատալի հրաշքներ։ Նրանց հաջողության բանալին երևակայությունն է։ Նրանք ատում են անգործությունը և հավատում են իրական զգացմունքներին։
Այո, նրանք համարվում են հավատարիմ զուգընկերներ, բայց նախընտրում են պահպանել անկախությունը և չեն սիրում ենթարկվել ուրիշի հրամաններին։ Մյուս կողմից՝ նրանք ունեն բացասական գծեր, ինչպիսիք են ծուլությունը, համառությունն ու զիջումների չգնալու հատկանիշը, որոնք հաճախ տհաճություններ են բերում։
Նրանք սիրում են մնալ իրենց կարծիքին։ Ցուլերը ազատ թռչուններ են, և որքան էլ փորձեք նրանց վերահսկել, նրանք կսահեն ձեր մատների արանքից՝ ավազի պես։
Երկվորյակներ ♊️
Այս նշանը նման չէ ուրիշներին՝ ունի երկակի անձի հատկանիշներ։ Որպեսզի ավելի պարզ լինի՝ դա մի հոգի է, որում համադրված են անհամատեղելի գծեր ու տարբեր զգացմունքներ։
Արագ սովորող և հեշտ ադապտացվող Երկվորյակները ստեղծագործականի ու անսովորի համադրություն են։ Անձնական կյանքում նրանք սիրում են ֆլիրտ և ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք պաշտում են հաճոյախոսություններն ու սիրում են զգալ իրենց մագնիս, որը գրավում է շրջապատի ուշադրությունը։
Եթե դուք բարի եք նրանց հետ, նրանք կկատարեն ցանկացած ցանկություն։ Բայց եթե փորձեք խանգարել, նրանք կդարձնեն ձեր կյանքն անտանելի։ Նրանք հրաշալի զրուցակիցներ են, որոնց հետ հաճելի է բանավիճել կամ պարզապես զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ։ Երկվորյակները մտածում են յուրաքանչյուր քայլի մասին։
Խեցգետին ♋️
Քմահաճ, անդադար, զգացմունքային, նվիրված և ճկուն՝ սա է Խեցգետինը։ Նրա հետ ծանոթությունը հակասական տպավորություններ է թողնում։ Խեցգետինը կենդանակերպի ամենաբարդ նշանն է։
Չնայած այդ ամենին, Խեցգետինները շատ ինքնուրույն անձնավորություններ են։ Նրանց վրա կարելի է հույս դնել ցանկացած պահի։ Պատրաստ են օգնել ամեն ինչով, ինչ ունեն։
Միևնույն ժամանակ այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերությունները բավական բարդ են նրանց մշտապես փոփոխվող տրամադրության պատճառով։ Եթե պատրաստվում եք ապրել Խեցգետնի հետ, անհրաժեշտ է զինվել մեծ համբերությամբ և ըմբռնումով։
Նրանց զգացմունքները սահմաններ չունեն՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Նրանք կարող են և՛ սիրել ողջ սրտով, և՛ ոչնչացնել իրենց ատելությամբ։ Եթե ձևացնեք, թե չեք հասկանում Խեցգետնին, պարզապես կկորցնեք նրան։ Հետևաբար եղեք նրանց հետ ոչ միայն բարի, այլև խորաթափանց։



























