Իհարկե, աղջկա բնավորությունը ձևավորվում է տարիների ընթացքում և կախված է բազմաթիվ գործոններից, սակայն աստղաբանները համոզված են, որ այստեղ առանց աստղերի ազդեցության չի եղել:

Խոյ
Մարսը՝ պատերազմի կարմիր մոլորակը, որը հովանավորում է Խոյերին, արել է իր գործը։ Խոյի էներգիան բավականացնում է բազմաթիվ բաների համար։ Սակայն կրակի տարրի հետ համադրությունը երբեմն նման է հզոր ցունամիի։
Ուրախ և նպատակասլաց աղջիկը, որն ի վիճակի է սթափ դատողություններ անել ու որոշումներ ընդունել, մի վայրկյանում կարող է վերածվել ապստամբի, որն անբավարարված է շրջապատից։ Հատկապես սա վերաբերում է երիտասարդ կանանց, որոնք չեն սահմանափակվի միայն բղավոցներով կամ ափսեներ ջարդելով։ Խոյի դժգոհության հետևանքները կարող են ավելի լուրջ լինել։
Կտրուկ և իմպուլսիվ աղջիկները ցանկանում են հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից։ Մինչ կնոջ տրամադրությունը լավ է, նա որևէ մեկին չի վնասի։ Բայց ցանկացած անախորժ գրգռիչ նրան հեշտությամբ կարող է դուրս բերել հավասարակշռությունից։ Խոյի համար դժվար չէ ընկերական երեկույթից անցնել մարտադաշտ, դառնալով նախաձեռնողը, գլխավոր մասնակիցը և հաղթողը։ Իսկ եթե հաղթանակը բաժին հասնի հակառակորդին, նա կվրեժխնդրի։
Խոյին խորթ են հումանիզմն ու ինֆանտիլ անձանց հանդեպ հանդուրժողականությունը։ Ալֆա բնույթը պահանջում է ցանկացած գնով հասնել ցանկալիին։ Կրակային տարրը ոչ մեկին չի խնայում։ Միայն տարիքի հետ կատաղի մարտիկը գտնում է հավասարակշռություն զգացմունքային գրգռվածության և ցուցադրական հանգստության միջև։
Կարիճ
Այս աղջիկների գլխում ապրում են իրական հրեշներ։ Նրանք չեն բռնկվում լուցկու նման և չեն գործում անսպասելի։ Նրանք համբերատար սպասում են իրենց հարմար պահին։ Կարիճի բարկությունը նման է թույնի, որն սկսում է ազդել խայթելուց հետո, դանդաղ և ցավոտ կերպով։ Դրա հետևանքները կարող են լինել կործանարար։
Ջրային տարրը պայմանավորում է Կարիճի զգացմունքների խորությունը, այդ թվում՝ վրեժխնդրության զգացումը։ Բարեհամբույր և քիչախոս աղջիկը հոգու խորքում իրական Ֆուրիա է (հին հունական վրեժի աստվածուհի), պատրաստ է դիմակը հանել և արտահայտել կուտակված ամեն ինչ՝ ամենաթունավոր բառերով։ Պետք է նշել, որ Կարիճի զայրույթը միշտ հիմնավորված է, տրամաբանական և ունի մահացու փաստարկներ։
Կուտակված բացասականը սովորաբար շրջապատողներին անտեսանելի է։ Կարիճը կարող է տարիներով հիշել վիրավորանքը և ցանկանալ վրեժ լուծել։ Մտերիմներին պետք է իմանալ, որ Կարիճն իրականում հրեշ չէ և կարող է շատ բան ներել։ Սակայն պետք է ազնվորեն ընդունել սխալներն ու ներողություն խնդրել։
Ընդհանուր առմամբ, Կարիճ աղջկա հետ ապրելը շատ հետաքրքիր է։ Նրա գաղտնիությունը ինտրիգ է առաջացնում, իսկ հիպնոսացնող հայացքը գերելով՝ գրավում է։ Ամենամեծ տհաճությունները կարող են լինել դավաճանության դեպքում, որը Կարիճը երբեք չի մոռանա և չի ների։
Մյուս կենդանակերպի նշանների ագրեսիայի մասին
Յուրաքանչյուրին հնարավոր է հունից հանել, պարզապես բոլորը տարբեր կերպ են ցույց տալիս իրենց դժգոհությունը․
- Ցուլը համբերության օրինակ է։ Եթե ժամանակին ներողություն խնդրել, կարելի է խուսափել վիճաբանությունից։ Բայց եթե այս հրաբուխը պայթի, բոլորին վատ կլինի։
- Երկվորյակները բավականին սարկաստիկ են, հեշտությամբ մտնում են բանավեճի մեջ և փորձում են հաղթել իրենց սուր խոսքերով։
- Խեցգետինը կարող է բամբասել, բայց ընդհանուր առմամբ բարի նշան է և նախընտրում է կոնֆլիկտները դիտել կողքից։
- Առյուծը անկանխատեսելի է, կարող է մանրուքից բռնկվել, բայց արագ կհանդարտվի։
- Կույսը ձգտում է մաքրության ամեն ինչում, ներողամիտ է և կհասկանա սխալը։
- Կշեռքները փորձում են խուսափել վեճերից և հակամարտություններից։
- Աղեղնավորը բանավեճի վարպետ է, բայց պատրաստ է փոխզիջումների։
- Այծեղջյուրը վեճից հետո երկար կհիշեցնի այդ մասին։
- Ջրհոսը հակված է անկանխատեսելի ագրեսիայի, կուտակած վիրավորանքը անսպասելի կարող է դուրս գալ։
- Ձկները հազվադեպ են ագրեսիվ, ավելի շուտ կխուսափեն կոնֆլիկտներից, ինչը կարող է դիտվել որպես դավաճանություն, որն ավելի վատ է, քան հարձակումը։



























