Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Խոհանոց

Բաղադրիչներ

սուրճ սև – 2-3 թ/գդ

շաքար – 2-3 կտոր

կաթ – 250 մլ

պաղպաղակ – 50 գր (կրեմ-բրյուլե)

շոկոլադ սև – 5-10 գր

Պատրաստման եղանակ

Չափաբաժինները` 1-2: Հատիկավոր սուրճը աղում ենք, լցնում սրճեփի մեջ և 20 վայրկյան ուժեղ կրակի վրա տաքացնում ենք, որպեսզի սուրճի բույրն առավելագույնս բացվի։

Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Լցնում ենք կաթը, հասցնում ենք եռման աստիճանի և կրակից վերցնում ենք, որ չթափվի։ Այս տարբերակը լատտեի կամ կաթով սուրճի սիրահարների համար է, եթե կաթ չենք սիրում, կարող ենք այն ջրով փոխարինել։

Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Տաք սուրճի մեջ շաքար ենք լցնում և խառնում ենք, որպեսզի վերջինս լուծվի։

Սուրճ գլյասեն պետք է մինչև 10 աստիճան սառեցնենք։

Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Քամում ենք և մանր հատիկները հեռացնում։

Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Այժմ լցնում ենք բաժակների մեջ և վրան պաղպաղակ ավելացնում։ Շոկոլադը քերում ենք։ Պաղպաղակի վրա քերած շոկոլադ ենք լցնում և անմիջապես մատուցում։

Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Ահա և վերջ:

Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Սովորում ենք պատրաստել համեղ սուրճ գլյասե

Ի դեպ, սուրճ գլյասե պատրաստելիս, ցանկության դեպքում կաթը կարող եք ջրով փոխարինել։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում