Գույներ, որոնք կարող են բարձրացնել կնոջ տրամադրությունն ու զարդարել նրան. եկեք միասին պարզենք, թե որոնք են այս ամռան թրենդային երեք գույները։
Կորալ. այս գույնն իրոք շատ գեղեցիկ է և ուրախ, լավ է նայվում և հագուստի և շպարի մեջ։ Այս գույնը սազում է թե՛ շիկահերներին, թե՛ խարտյաշներին ու սևահերներին։



Դեղինը նույնպես համարվում է այս տարվա թոփային գույներից։ Ոճաբաններն ու դիզայներները խորհուրդ են տալիս ամառվա համար առնվազն մեկ զգեստ ունենալ այս գույնի, որը միշտ կապահովի ձեզ լավ տրամադրությամբ։



Բաց երկնագույնը այս ամառվա ամենաթեժ թրենդն է։ Եթե ոտքից գլուխ էլ այս գույնով հագնվեք կամ ուրիշ գույներով բացեք այն, ցանկացած դեպքում, սխալվելն անհնար է։










