Կենդանակերպի այս 5 նշանների կին ներկայացուցիչներն անմատչելի են, նրանց սիրուն արժանանալու համար ստիպված կլինեք երկար ժամանակ պայքարել:
Առյուծ

Հպարտ Առյուծի ընտրյալը դառնալու համար տղամարդը պետք է լուրջ ջանքեր գործադրի:
Խնդիրն այն է, որ Առյուծ կանայք սովոր են ստանալ միայն լավագույնը:
Առյուծների սիրտը նվաճելու համար հարկավոր է երկար պայքարել, սակայն, եթե կարողանաք արժանանալ այդ սիրուն, կարող եք ամբողջ կյանքում հպարտանալ հաղթանակով:
Կարիճ

Կարիճների սիրտը գրավելը շատ ավելի բարդ է, քան Լուսնի վրա հայտնվելը:
Նույնիսկ, երբ կին Կարիճները սկսում են սիրահարվել, նրանք զսպում են զգացմունքները, քանի դեռ վստահ չեն, որ դրանք փոխադարձ են:
Քանի դեռ դա տեղի չի ունեցել, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տղամարդուն իրենց մոտ չեն թողնում:
Կարիճները սիրում են անմատչելի ձևանալ, քանի որ դա նրանց թույլ է տալիս հարաբերություններում գերիշխող դիրք ունենալ:
Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները երազում են կայունության, հարաբերությունների մասին, որոնք ամբողջ կյանքի համար են:
Այդ պատճառով էլ ծանոթության սկզբնական շրջանում, երբ դեռ ոչինչ հասկանալի չէ, կին Այծեղջյուրները կարող են սառնասրտություն և անտարբերություն ցուցաբերել, նույնիսկ, երբ մինչև ականջների ծայրը սիրահարված են:
Ջրհոս

Կին Ջրհոսների համար բավական բարդ է ամբողջությամբ խորասուզվել զգացմունքների մեջ, քանի որ նրանք որոշակիորեն օտարված են:
Երկարաժամկետ հարաբերությունները երբեմն կարող են շնչահեղձ անել Ջրհոսներին, ինչի հետևանքով նրանք սկսում են հեռավորություն պահպանել:
Իսկ երբ ձանձրանում են զուգընկերոջ հետ, պարզապես հեռանում են:
Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաշատը վախենում են կորցնել ազատությունը:
Նույնիսկ հասկանալով, որ զուգընկերը երազում է լուրջ, կայուն հարաբերությունների մասին, կին Աղեղնավորներն ընդունելի չեն համարում որևէ սահմանափակում:
Այդ պատճառով կին Աղեղնավորները կարող են ոչ միայն անմատչելի, այլև անորսալի լինել:







