Ռումինական “Next star” հեռուստաշոուն հնարավորություն տվեց բացահայտելու աշխարհին նոր աստղի:
12-ամյա Ելենա Նասնան կատարեց Լառա Ֆաբիանի “Je suis malade” երգը, որը նաև կատարել է Դալիդան:
Այս երգը պատմում է մի մեծ կորստի մասին, որը գլխավոր հերոսին անընդհատ պահում է տխրության մեջ:
Դալիդան ապրել է այդ դժբախտությունը, որի մասին պատմում է երգը, դրա համար էլ դարձավ այդքան հանրահայտ:
Նրա երկրպագուները համարում էին, որ երգի գլխավոր հերոսը հենց երգչուհին է, որն էլ իրական կյանքում դժբախտ էր ու ունեցել էլ մեծ կորուստ:
Լառա Ֆաբիանը ևս ինքնատիպ կատարելով այս երգը , նոր կըանք տվեց նրան:Նա ևս շատ անկեղծ ու գեղեցիկ կարողացավ մատուցել երգը իր երկրպագուներին:Այս երգի շնորհիվ դարձավ աշխարհով մեկ այսքան հայտնի:
Ռումինացի այս աղջիկը իր կատարման ժամանակ ստիպեց բոլորին արտասվել:Նարն բազմիցս անվանել են նոր Լառա Ֆաբիան:Նա շատ հեշտ գրավեց հանդիսատեսին ու ժյուրիին:Բոլորը ցնցված էին, թե ինչպես այս փոքրիկ աղջնակը կարողացավ այսպես երգել լուրջ ու դժվար այս երգը:
Ելենայի ուժեղ ձայնը և գեղեցիկ կատարումը իսկական իրարանցում առաջացրեց:Երկար ժամանակ համացանցում չէին դադարում դրա մասին քննարկումները:Այս տեսահոլովակը ունի 25000000 դիտում:
Դա նշանակում է ,որ այս աղջնակի տաղանդը գերել է շատերին:







