Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որն արվել է ավստրալական Քուինսլենդ նահանգի ճահիճներից մեկի մոտ և ցույց է տալիս պիթոնի՝ ահռելի կոկորդիլոսին ամբողջությամբ կուլ տալու տեսարանը:
Մարտին Մյուլերի արած լուսանկարներում պարզորոշ երևում է՝ ինչպես է սարսափազդու սողունի լայն բացված երախը կլանում սատկած գիշատչին, իսկ մինչ այդ դրա մարմինն ամուր փաթաթվել է կոկորդիլոսին:



Վերջին լուսանկարում երևում է, որ պիթոնն արդեն հասել է վերջին, ու մնում է միայն պոչը կուլ տա:


Ըստ կենսաբանների՝ այս տեղանքում պիթոնները հաճախ են թիրախավորում կոկորդիլոսներին՝ անտեսելով բոլոր ռիսկերը:









