Արագ լվացքի ռեժիմ կա լվացքի շատ մեքենաներում, դա շատ ժամանակ է խնայում:
«Արագ լվացք» ռեժիմ գոյություն ունի տարբեր տարբերակներով՝
– Արագ լվացք 30 աստիճանով:
– Արագ լվացք 40 աստիճանով:
– Արագ լվացք, որպես առանձին կոճակ, որը կրճատում է ընտրված ցանկացած ռեժիմի ժամանակը:
Առաջին և երկրորդ ռեժիմների միջև հագուստի համար տարբերություն գործնականում չկա: 30 կամ 40 աստիճանը նշանակում են հազիվ տաք ջուր, լվացքի և ողողելու մեկանգամյա կարճ ցիկլ:

«Արագ լվացք» առանձին կոճակը կրճատում է լվացքի տևողությունը ցանկացած ռեժիմում: Սովորաբար 30% ժամանակ: Դա ստացվում է լվացքի և պարզաջրելու յուրաքանչյուր ստանդարտ ռեժիմի ժամանակի նվազման հաշվին:
Եթե հագուստներն ամեն օր փոխում եք նախքան դրանցից կսկսի հոտ գալ և դրանց վրա բծեր առաջանան, ամեն ինչ նորմալ է: Լվացքի ամենաարագ ռեժիմը հաշվարկված է ոչ շատ կեղտոտ հագուստի համար:
Իսկ եթե ուզում եք երկար ժամանակ կրած իրերը լվալ, պետք է լրիվ ցիկլ միացնեք և ավելի բարձր ջերմաստիճան կիրառեք: Բանն այն է, որ լվացքի փոշիների ակտիվությունն ուղղակիորեն կախված է ջրի ջերմաստիճանից: Որքան տաք է, այնքան լավ է լվացվում:

Եթե անկողնային սպիտակեղեն և սրբիչներ եք լվանում, միշտ պետք է ընտրեք լվացքի լրիվ ռեժիմ և 60 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում փոշու տզերը և միկրոբները չեն վերանում: Դա կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Եթե արագ ռեժիմով եք լվանում, երկու անգամ քիչ լվացքի փոշի և կրկնակի քիչ հագուստ լցրեք: Եթե միշտ արագ ռեժիմով և սառը ջրով եք լվանում, պետք է շաբաթական գոնե մեկ անգամ լրիվ ցիկլ միացնեք առավելագույն տաքության ջրով, քանի որ մշտապես սառը լվացքի դեպքում մեքենայում բակտերիաներ և բորբոս են բազմանում:



























