Երկար փնտրտուքներից հետո գտնվել է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսը

Խոհանոց

Համեղ և օրգինալ տորթի գաղտնիքը միշտ գտնվում է կրեմի մեջ։

Այս կրեմն այնքան համեղ է, որ կարող եք պարզապես քսել հացին և ուտել։

Երկար փնտրտուքներից հետո գտնվել է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 4 բաժակ կաթ,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 4 հատ ձու,
  • 4 ճ/գ ալյուր,
  • 400 գ կարագ,
  • վանիլին:

Երկար փնտրտուքներից հետո գտնվել է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսը

Պատրաստման եղանակը

Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում:

Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին:

Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին:

Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը:

Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա:

Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել:

Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել:

Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից:

Երկար փնտրտուքներից հետո գտնվել է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսը

Թողնել՝ սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը:

Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլին ավելացնել:

Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում