Ահա թե ինչ կլինի մարդկության և մոլորակի հետ 30 տարի անց, եթե ամեն բան այնպես ընթանա, ինչպես հիմա

Ավստրալիական Breakthrough National Centre for Climate Restoration հետազոտական կենտրոնի հրապարակած նոր զեկույցը, որն այսօր ներկայացնում ենք, զգուշացնում է, որ կլիմայական ճգնաժամը կարող է սպառնալիքի տակ դնել մարդկության գոյությունն արդեն մոտակա մի քանի տասնամյակներում, իսկ մարդկային քաղաքակրթությունըկարողէ փլուզվել 30 տարուց, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մենք պատմականորեն աննախադեպ իրավիճակում ենք հայտնվել ջերմաստիճանի և բնակչության թվի տեսանկյունից։

Այդ պատճառով էլ մեր պարտքն է բոլոր ջանքերը գործադրել աղետաբեր հետևանքները վերացնելու համար, այլ ոչ թե դրանց հավանականության մասին դատողություններ անել։

Ահա նրանց ներկայացրած սցենարը մոտակա 30 տարիների համար.

Ահա թե ինչ կլինի մարդկության և մոլորակի հետ 30 տարի անց, եթե ամեն բան այնպես ընթանա, ինչպես հիմա

2020-2030 թթ.

Կառավարությունները անտեսում են ապացույցները, որ Փարիզյան համաձայնագիրը բավարար չէ Երկրի գլոբալ տաքացումը կանխելու համար և «համակերպվում են առնվազն 3°C տաքացման հետ»։

2030–2050 թթ.

Արտանետումները հասնում են իրենց գագաթնակետին 2030-ին և սկսում են նվազել։ Սակայն ածխածնային ցիկլերի գործողությունները և արդյունահանվող վառելիքի օգտագործումը բերում են ևս 3 °C տաքացման։

2050 թ.

Գիտական կոնսենսուսի համաձայն՝ Գրենլանդիայի և Արևմտյան Անտարկտիկայի սառցե ծածկույթի հալչումը անդառնալի կդառնա ջերմաստիճանը 2°C-ով բարձրանալու դեպքում։

Մարդկության 55%-ը տարեկան 20 օր անոմալ շոգ է տանելու, որը մարդու համար անտանելի է։ Հյուսիսային Ամերիկայում կշատանան տարերային աղետները. հրդեհներ, երաշտ և շոգ։ Չինաստանում կդադարեն մուսոնները, գետերը կչորանան, իսկ Կենտրոնական Ամերիկայում տեղումները երկու անգամով կկրճատվեն։

Արևմտյան Աֆրիկայում մահաբեր շոգը 100 օր է տևելու տարեկան, իսկ աղքատ երկրներն ի վիճակի չեն լինելու քաղաքացիներին արհեստական զովացում ապահովել։ Սննդի արտադրությունը կտրուկ կկրճատվի, ավելի քան միլիարդ մարդ կլքի իրենց տները։

Այս ամենը կբերի համաճարակների և պաշարների համար ռազմական կոնֆլիկտների, որոնք կարող են վերաճել միջուկային պատերազմի։

«Սակայն կա հնարավորությունների մի փոքրիկ պատուհան՝ հատուկ դրություն հայտարարելու և պաշարների գլոբալ մոբիլիզացիայի համար։ Այստեղ պաշտպանության հատվածի պլանային փորձը կարող է առանձնահատուկ դեր խաղալ»,– գրում են զեկույցի հեղինակները։