Խտացրած կաթ՝ 15 րոպեում. մի՛ գնեք խանութից, պատրաստե՛ք ինքներդ

Այս բաղադրատոմսով խտացրած կաթը շատ համեղ է ստացվում, ինչպես մանկության տարիներին։

Եփվում է այն 10 րոպե, եթե ավելի թանձր եք ուզում, ավելի երկար եփեք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Կաթ — 200 մլ

Շաքար — 180 գր

Կաթի փոշի — 100 г

Խտացրած կաթ՝ 15 րոպեում. մի՛ գնեք խանութից, պատրաստե՛ք ինքներդ

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ խառնեք կաթի փոշին և շաքարը։

2. Աստիճանաբար ավելացրեք կաթը՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդեր չգոյանան։

3. Կաթսան դրեք ցածր կրակի վրա և անընդհատ խառնեք մինչև եռալը։ Եռալուց հետո եփեք ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։

4. Թողեք խտացրած կաթը մի քիչ սառչի և լցրեք մաքուր տարրայի մեջ։ Այսքանից 300 գրամ խտացրած կաթ է ստացվում։ Պահեք սառնարանում։

Կիսվել սոց․ ցանցերում