Ներկայացնում ենք 11 առասպել, որոնց մենք հավատում ենք գովազդի պատճառով:
№ 10՝ ցիտրուսային մրգերը վիտամին С-ի լավագույն աղբյուրն են

ճիշտը՝ թարմ մասուրի մեջ վիտամին С-ն մոտ 650 մգ/100 գ. է, կարմիր բուլղարական պղպեղի մեջ՝ 250 մգ/100 գ., սև հաղարջի մեջ էլ է ավելի շատ, քան ցիտրուսային մրգերի մեջ՝ 200 մգ/100 գ.:
№ 9՝ Բացիկներ պետք է նվիրել նվերի հետ

Ճիշտը՝ դա էլ պարտադիր չէ:
№ 8՝ ատամի մածուկը պետք է լցնել խոզանակի ամբողջ երկարությամբ

Ճիշտը՝ բավարար է մի փոքր մասնիկ մածուկը:
№ 7՝ Սանտա-Կլաուսի կերպարը Coca-Cola-ում են հորինել

Ճիշտը՝ առաջին անգամ Սանտա-Կլաուսի կերպարը (այն տեսքով, ինչ մենք գիտենք) նկարել էր նկարիչ Թոմաս Նասթը ХIX դարի վերջին:
№ 6՝ դիսբակտերիոզը հիվանդություն է
Ճիշտը՝ միջազգային դասակարգման մեջ այդպիսի հիվանդություն չկա:
№ 5՝ գոյություն ունի «վատ» բուսական յուղ խոլեստերինով

Ճիշտը՝ ոչ մի բուսական յուղ խոլեստերին չի պարունակում, այն կա միայն կարագի մեջ:
№ 4՝ գարեջուրը և քաղցր գազավորված ըմպելիքը հագեցնում են ծարավը:

Ճիշտը՝ շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները ծարավ են առաջացնում:
№ 3՝ բեկոնը ձվով իդեալական նախաճաշ է

Ճիշտը՝ չկա կազմվածքի վրա նախաճաշի ազդեցության մասին համոզիչ ուսումնասիրություն:
№ 2՝ Կան կանանց համար ցավազրկողներ

Ճիշտը՝ կան համալիր դեղեր, որոնք միաժամանակ ունեն և՛ հակասպազմոդիկ, և՛ անալգետիկ, և հակաբորբոքային հատկություններ:
№ 1՝ մրգային մարմելադ-արջուկները քաղցրավենիք են երեխաների համար

Ճիշտը՝ ժելատինե քաղցրավենիքի բաղադրության մեջ կան՝ շաքար, օսլա, սննդային ներկանյութեր, բայց ոչ մրգեր:



























