Ամերիկուհի Էլլի Յիթերի պատմությունն այն բանի օրինակն է, որ երազանքներն իրականանում են, եթե նպաստում ես դրան:
Այս 14 ամյա աղջիկը սեփական ձեռքերով իրականություն է դարձրել երազանքը, իսկ ավելի ուշ փրկել է ընկերուհու կյանքը:

Աղջիկը միշտ երազել է այնպիսի վայր ունենալու մասին, որտեղ կարող է հրավիրել իր ընկերներին և ուրախանալ նրանց հետ միասին:
Այդպիսով, նա գնեց 1974 թվականի ֆուրգոն՝ 200 դոլարի դիմաց, և սկսեց իրականացնել մտահղացումը:


Աղջիկն իր ամառային արձակուրդն անցկացրեց հին և ժանգոտած ֆուրգոնը կարգի բերելով: Արդյունքն արդարացրեց ջանքերը:
Բնականաբար, Էլլիին օգնում էին հայրն ու պապիկը, բայց գործի մեծ մասը դպրոցականն ինքնուրույն է արել:


Երբ Էլլին ավարտեց իր ֆուրգոնի հետ կապված աշխատանքները, նա որոշեց բարի գործ անել՝ հանուն ընկերուհու փրկության, ում բուժման համար մեծ գումար էր պահանջվում:

Էլլին ևս մի ֆուրգոն գնեց և այն վերածեց տան՝ ակերի վրա և վաճառելով այն՝ գումարը տվեց քաղցկեղով հիվանդ ընկերուհուն:

-Ես այնքան եմ հպարտանում իմ աղջկանով:
Լինելով 14 տարեկան՝ նա բարեգործությամբ է սկսել զբաղվել: Նա մեծ սիրտ ունի, ասել է Էլլիի մայրը:




























