Առաջին կես տարին հարաբերությունները հիասքանչ են. ծաղիկներ, կոնֆետներ, հարյուրավոր հաղորդագրություններ: Մեկ տարի անց դուք բաժանվում եք: Ներկայացնում ենք, թե ինչու են բաժանվում անգամ ամենալավ զույգերը:
Սկիզբը նշանակություն չունի
Վիճակագրությունները ցույց են տվել, որ հարաբերուէյունները հիասքանչ են մինչև կես տարի, դրանից հետո զույգը սկսում է երկմտել՝ արդյոք մենք պետք է միասին լինենք:
Շրջափուլ 1. Կիրք և ռոմանտիզմ
Սա մեղրամսի կամ գրավչությունների շրջափուլն է: Դուք լիովին տարված եք ձեր ընտրյալով և չեք նկատում նրա թերությունները:

Շրջափուլ 2. Ավելի սթափ հայացք հարաբերություններին
Դուք դեռ արբած եք սիրով, բայց կամաց-կամաց սկսում եք հասկանալ՝ արդյոք այդ հարաբերություններն ունեն երկարատև բնույթ: Դուք սկսում եք զուգակզի հետ համատեղ ծրագրեր պատմել և կիսվել նրա հետ շատ ինտիմ թեմաներով:
Շրջափուլ 3. Իրականություն
Այս փուլում դուք սթափ տեսնում եք ձեր ընտրյալին այնպիսին, ինչպիսին նա կա: Դուք երկուսդ էլ սկսում եք կասկածամտորեն վերաբերվել ձեր հարաբերություններին:
Շրջափուլ 4. Առավել խորը հարաբերություններ
Այս շրջափուլում զույգերը իրապես սկսում են իրենց կյանքի համատեղումը: Դուք լրջորեն քննարկում եք ամուսնությանը, երեխաներին և ֆինանսներին առնչվող հարցեր:

Շրջափուլ 5. Դուք դառնում եք մեկ միասնական թիմ
Այս շրջափուլին հասնում են ոչ բոլորը: Բայց սա իսկական ու մաքուր սիրո շրջափուլն է:



























