Այո, Քիմ Քարդաշյանը սիրում է մեզ ուրախացնել լողազգեստով լուսանկարներով։
Ընդ որում, ամեն անգամ դա նոր կերպար է, նոր վայր եւ նոր գաղափար։
Հավանաբար սա այն դեպքն է, երբ լողազգեստը բառիս բուն իմաստով ավելի վառ է փայլում, քան մոդելը։
Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր կադրով, որում ներկայացել է լուսարձակող լողազգեստով։
Կադրն ունի մեկ միլիոնից ավել լայք, հազարավոր մեկնաբանություններ։
Լուսանկարն արվել է մթության մեջ, ուստի նրա կազմվածքն այնքան էլ տեսանելի չէ, որքան վառ բիկինին։