Ընտրեք այն սեղանը, որի շուրջ չէիք նստի և բացահայտեք ձեր սթրեսի պատճառը:

Եթե չէիք ցանկանա նստել №1 սեղանի շուրջ
Վերջերս դուք շարունակաբար սթրեսային վիճակում եք գտնվում՝ ձեր հարաբերությունների մասին անհանգստանալով:
Մտերիմները միշտ էլ ուրախ են ձեզ տեսնել, սակայն դա էլ ձեզ չի երջանկացնում: Սա նորմալ է, չէ՞ որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ մենակ մնալու կարիք են ունենում:
Փորձեք հասականալ, թե որն է ձեր հանկարծակի փակվածության պատճառը: Գուցե խնդիրը կոնկրետ մեկի հետ է:
Եթե այդպես է, ապա խորհուրդ է տրվում նրա հետ անկեղծ խոսել և պարզել ամեն բան:
Եթե չէիք ցանկանա նստել №2 սեղանի շուրջ
Ձեր սթրեսային վիճակի պատճառը հոգնածությունն է: Դուք միշտ ամեն բան անում եք լավագույն ձևով, սակայն այս պահին դուք պարզապես հոգնել եք:
Դուք ուզում եք փախչել ամեն ինչից և ամենից: Դուք պարզապես չափից ավելի շատ ջանք եք թափել և այժմ ուժասպառ եք:
Փորձեք ավելի շատ հանգստանալ, հնարավորության պարագայում արձակուրդ վերցրեք և մի լավ հանգստացեք:
Եթե չէիք ցանկանա նստել №3 սեղանի շուրջ
Դուք մշտապես կրել եք «վարդագույն ակնոցներ», իսկ այժմ դրանք սկսել են ընկնել ձեր աչքերից և իրականությունը սթրեսահարույց է ձեզ համար:
Ձեր հոգին սկսում է լցվել հոռետեսությամբ:
Պարզապես փորձեք ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա: Դուք չեք կարող փոխել այն ամենն, ինչ ձեզ դուր չի գալիս:
Եթե չէիք ցանկանա նստել №4 սեղանի շուրջ
Ձեր սթրեսի պատճառն այն է, որ դուք շարունակ ձեզ համեմատում եք ուրիշ մարդկանց հետ:
Դուք ինքներդ ձեզ այնքան եք տանջել այդ մտքերով, որ ընկել եք դեպրեսիայի մեջ: Դուք հիանալի մարդ եք, այնպես որ, սիրեք ինքներդ ձեզ:
Ինքներդ ձեզ ժամանակ տրամադրեք, ինչ-որ բան գնեք ձեզ համար և հեռու վանեք վատ մտքերը:



























