Ինչպես հասկանալ, որ դուք իսկապես սիրում եք մարդուն: Կան հինգ հստակ նշաններ։ Սա պարադիգմ չէ: Մենք բոլորս տարբեր ենք:
Սիրում ես, չես սիրում։ Սիրում ես, չես սիրում։ Ինչպես մանկության ժամանակ ծաղիկների հետ: Բայց ճշմարտությունն այն է, որ այս հարցը միանգամայն ադեկվատ է և տեղին նույնիսկ 10 տարվա ամուսնությունից հետո: Եվ ինչքան էլ ծաղկաթերթիկ պոկես՝ փորձելով գտնել հենց այդ ճշմարտությունը, դա նորմալ է։ Մենք փոխվում ենք, փոխվում են մեր արժեքները, փոխվում է մեզ շրջապատող աշխարհը։ Իսկ «Իսկապե՞ս սիրում եմ» հարցը հարաբերություններում խնդիրների ցուցիչ չէ, այլ միայն գիտակցված լինելու և գիտակցաբար ապրելու ցանկություն:
Նշաններ, որ դուք սիրում եք նրան
1. Դուք համբերատար եք
Յուրաքանչյուր զույգ դժվար ժամանակներ ունի։ Եվ հենց այդպիսի պահերին կարելի է հասկանալ, թե արդյո՞ք սա իսկապես նույն զգացողությունն է:
Եթե սիրում ես, երբեմն պատրաստ ես զիջելու, փոխզիջումների, երբեմն էլ, եթե նույնիսկ դժվար է, ապա համբերատար լինելու։ Իհարկե, ողջամտության սահմաններում:
2. Դուք չեք թաքցնում ձեր զգացմունքները
Եթե ուզում ես լաց լինել, լաց ես լինում։ Եթե երջանիկ ես, այնպես ես ծիծաղում, որ նույնիսկ լնդերն են երևում, իսկ աչքերի փոխարեն՝ ճեղքեր։ Դուք չեք ամաչում կամ վախենում իրական լինել այս մարդու հետ: ⠀
5 նշան, որ դուք իսկապես սիրում եք մարդուն
3. Այս մարդուն կորցնելը կարող է շատ սարսափելի լինել
Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ի՞նչ կլինի, եթե վաղը իմ սիրելին անհետանա»: Պատասխանը պետք է անմիջապես գա:
Եթե դուք զգում եք անտանելի տխրություն և ծանրություն, բայց ոչ նյութապես, այլ էմոցիոնալ առանց ձեր սիրելիի, ապա դուք իսկապես սիրում եք նրան:
4. Դուք աճում եք
Երբ միասին եք, ավելի լավն եք դառնում։ Դուք հարստանում եք և զգում եք դա։ Լինում են պահեր, երբ դժվար է։ Բայց նույնիսկ նման պահերին կա գիտակցում, որ դու ճիշտ ուղղությամբ ես գնում։
5. Դուք ընդունում եք
Կատարյալ մարդիկ չկան։ Եվ դուք հիշում եք սա, երբ տեսնում եք նրա ցրված գուլպաները և դեմքի կրեմի չփակված տարան։
Դուք դա հիշում եք նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր կինն ունի առաջին չափսի կուրծք կամ նրա ամուսինը ունի կարտոֆիլ- քիթ։ Դու ուղղակի սիրում ես՝ բոլոր «բայցերով»։ Ավելին, դուք սիրում եք մասնավորապես հենց այդ «բայցերի» համար:
Սիրե՛ք և եղե՛ք սիրված



























