Մենք սովոր ենք չափել հասարակությունը որոշակի «նորմերով»։ Եթե մարդն անօթևան է, ապա, ամենայն հավանականությամբ, նա մսխել է իր փոխերը, վատ սովորույթներ է ձեռք բերել, իջել է այն մակարդակին, որ նրան արդեն օգնել էլ պետք չէ։ Սակայն արդյոք մենք իրավունք ունե՞նք դատելու նրանց, ովքեր վատ իրավիճակում են հայտնվել, չիմանալով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Աղքատ և անօթևան մարդկանց քանակությունը մեծ է նույնիսկ զարգացած երկրներում։ Նրանցից ոչ բոլորն են արատավոր և ծույլ։ Նրանց թվում կան շատ արժանավոր մարդիկ՝ ճակատագրի հարվածներից կոտրված։ Եվ չես իմանա, թե ինչ կարելի է տեսնել մարդու մեջ, որը շատերի մոտ միայն զզվանք և խղճահարություն է առաջացնում։
Քեթի Նիկոլը այսօրվա արտասովոր պատմության հերոսուհին է, որն իր երջանկությունը բառի բուն իմաստով փողոցում է գտել։ Նա 38 տարեկան էր, բաժանված և դաստիարակում էր իր երեխաներին։ Մի անգամ նա պարզապես կանգ է առնում, որպեսզի զրուցի անօթևան երիտասարդի հետ։ Նրան հետաքրքրում է նրա պատմությունը։
Ջոն Հեյնսը 31 տարեկան էր։ Այդ ժամանակ նա արդեն տարի ու կես ապրում է բաց երկնքի տակ և հաճախ էր վիրավորանքների և նվաստացումների արժանանում ավելի հաջողակ մարդկանց կողմից։ Մինչ այդ նա անազատության մեջ էր եղել իր ընկերուհու սիրեկանի վրա հարձակվելու համար։ Եվ չնայած աշխատանքի, տան և նույնիսկ լողանալու հնարավորության բացակայությանը, նա ցանկանում էր փոխվել։ Եվ Քեթին որոշում է օգնել նրան։

Ամեն օր նա ժամանակ էր գտնում, որպեսզի զբոսներ իր նոր ծանոթի հետ։ Նրանք զրուցում էին ամեն ինչի և ոչնչի մասին. սիրելի ուտեստներից, բարեկամներից, ապագայի ծրագրերից։ Ծանոթությունից երկու ամիս անց Քեթին իր ծանոթին տուն հրավիրեց՝ նրան հնարավորություն տալով վերջապես ցնցուղ ընդունել և տաք ընթրիք վայելել։
Կինը օգնեց Ջոնին վերականգնել հարաբերությունները ծնողների հետ և այգեպանի աշխատանք գտնել։ Շուտով նա լիովին փոխեց իր կյանքը և Քեթիին առաջարկեց իր ընկերուհին դառնալ, որի մասին Քեթին երբեք չզղջաց։

Իհարկե, կնոջ շրջապատում ոչ բոլորը հավանություն տվեցին նրա նոր սիրավեպին։ Որքան էլ որ տարօրինակ է, բայց նրան աջակցեց իր նախկին ամուսինը։
Քեթին հավատաց, որ Ջոն կարող է փոխվել և օգնեց նրան։ Փողոցում անցկացրած մեկ ու կես տարվա ընթացքում նա բազմիցս հիասթափվել էր մարդկանցից, միայն թե ոչ այն կնոջից, որն իր մեջ տեսել էր իրական Ջոնին։



























