Ստացվում է փափուկ և շատ կաթնային։
Բաղադրիչներ`
կաթ – 400 մլ
ջուր – 70 մլ
ագար-ագար (կամ ժելատին) – 7 գ
մածուն կամ թթվասեր՝ 150 գ
խտացրած կաթ – 200 գ
կիվի, մանդարին, բանան, հապալաս (կամ այլ հատապտուղներ ըստ ճաշակի)
Պատրաստնան եղանակ`
Մրգերը կտրատել կտորների։
Սառը ջրի մեջ ավելացնել ագար-ագար կամ ժելատին։ Խառնել։
Ավելացնել կաթն ու մածունը։ Լավ խառնել և անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի։
Տաք զանգվածի մեջ լցնում ենք խտացրած կաթը, խառնում և կրակից հանում։
Զանգվածին ավելացնել մանր կտրատած մրգերն ու հատապտուղները, նրբորեն խառնել։
Կտրեք պլաստիկ շշի պարանոցը: Զանգվածը տեղափոխում ենք շշի մեջ և 2 ժամով դնում սառնարանը, որ պնդանա։
Այնուհետև մկրատով հեռացրեք պլաստիկը:
Բարի ախորժակ։







