Հիանալի պատասխան այն հարցին, թե «Ի՞նչ է ձեզ` կանանց հարկավոր փողից բացի այս կյանքում»

Լավ արեց աղջիկը։ Թույն պատասխան։ Ես նրան հոտնկայս ծափահարում եմ բոլոր կանանց անունից: Ցավոք, այս աշխարհի ուժեղ կեսի ոչ յուրաքանչյուր ներկայացուցչի կարելի է տղամարդ անվանել:

Կան մարդիկ, ովքեր պատշաճ հարգանք չեն ցուցաբերում ուրիշների նկատմամբ և արհամարհանքով են նայում կանանց, ասելով թե ի՞նչ է իրենց պետք, մի՛շտ ինչ-որ բան են պահանջում…

Բայց գտնվեց մի հիանալի տիկին, ով ճարպկորեն պատասխանեց մի լկտիի և
բոլոր իր նմաններին: Բրա՛վո։

«Ես պատահաբար համացանցի տարածքում բախվեցի մի տղայի այն հարցին, թե ի՞նչ է ձեզ՝ կանանց, բացի ապահովվածությունից և ինտիմ հարաբերություններից պետք այս կյանքում:

Թեկուզ հողաթափերով խփեք ինձ, բայց ես անկեղծորեն կպատասխանեմ՝ ինչն է ինձ պակասում այստեղ։

Տղա՛ս, ես կայունություն եմ ուզում։ Ես ուզում եմ վստահ լինել ինքս ինձ վրա և վաղվա վրա քո կողքին։ Ես ուզում եմ ոչ միայն իմանալ, որ դու սիրում ես ինձ, ես ուզում եմ դա տեսնել քո արարքներում, ապագայի պլաններում, որտեղ ես երկրորդ տեղում չեմ, գրողը տանի։

Ուզում եմ իմանալ, որ եթե հիվանդանամ, դու չես զայրանա ու ձեռքդ թափ չես տա, այլ կօգնես ինձ։ Ես ուզում եմ հանգիստ խղճով թույլ տալ քեզ գնալ մոլորակի ցանկացած կետ և չանհանգստանալ, որ այնտեղ այլ կանայք կան:

Ես կոնկրետություն եմ ուզում քեզնից, ինձ մի խաբիր, չեմ սպասի, որ հասունանաս, 3-րդ ճգնաժամը վերապրես, հիփոթեքդ փակես, կամ ինչ-ինչ արդարացումներ ունենաս, որ չգնաս Զագս կոչվող սարսափելի վայրը։

Ես չեմ ուզում երեխաներին բացատրել, որ մեր հայրիկն անվճռական է և վախենում է ամեն ինչից, որ նա նորից դեպրեսիա ունի, որը բուժվում է ընտանիքից խուսափելով, և պետք է գարեջուրով ցրել ավտոտնակում նույնպիսի ընկճված ընկերների հետ:

Չեմ ուզում շրջվել ու հասկանալ, որ ժամանակս վատնել եմ։ Ինձ պետք չէ քո ընկերների ճանաչումը, քո մոր սերը, քո շան հավանությունը։ Ես պարզապես կարոտում եմ քո մեջ տղամարդուն, և դա ապահովվածության և մտերմության մասին չէ:

Եթե ​​դու վախկոտ ես և չես կարող պատասխանատվություն վերցնել, և թեկուզ ունենաս հարստություն և գեղեցիկ արտաքին, ես նույնիսկ քո ուղղությամբ չեմ նայի։ Ինձ տղամարդ է պետք, ոչ թե սանտիմետրերով դրամապանակ»։