Լուիզա Ուորնֆորդը Ուիլթշիր նահանգի Սվինդոն քաղաքից 18 վիժում է ունեցել։ Բրիտանուհին իր չափահաս կյանքի կեսն անցկացրել է IVF պրոցեդուրաներում՝ համառորեն փորձելով ոչ միայն հղիանալ, այլ դիմանալ ու երեխա լույս աշխարհ բերել։ Բախտը ժպտաց նրան միայն այն ժամանակ, երբ նա նշեց 48 տարին և արդեն ամբողջությամբ հանձնվեց:
Լուիզ Ուորնֆորդը մայր դարձավ 48 տարեկանում

Լուիզայի պատմությունը հեշտ պատմություն չէ: Արդեն տարեց լինելով` նա հանդիպեց 55-ամյա Մարկին՝ ամուսնալուծված տղամարդու, ով այդ ժամանակ երեխաներ ուներ, սակայն նրանք արդեն չափահաս էին։ Զույգը որոշեց համատեղ կյանք սկսել և փորձել նաև երեխաներ ունենալ, սակայն դժվարությունն այն է, որ Մարկի վազէկտոմիայի պատճառով բեղմնավորումը հնարավոր է եղել միայն IVF մեթոդով։ Եվ այդպես էլ արեցին, չնայած հեշտ չէր:
Լուիզան իր որդուն՝ Ուիլյամին անվանում է «երազանքի երեխա», և դա փոխաբերություն չէ։

Ծննդաբերությունից անմիջապես հետո

Բայց IVF-ն չօգնեց, ավելի ստույգ՝ պրոցեդուրաները նորմալ էին, բայց անհայտ պատճառով կնոջ օրգանիզմը հրաժարվում էր ընդունել սաղմերը։ Անհաջողությունները մեկը մյուսի հետևից եկան, նույնիսկ երբ Լուիզան հրաժարվեց իր կենսանյութից և օգտագործեց դոնորական ձվաբջիջ: Նա սարսափած ու ընկճված էր, երկինքը մերժում էր նրա խնդրանքը երեխայի համար, և նա չգիտեր ինչ անել։
Այժմ նրանք ամբողջական ընտանիք են՝ Մարկը, Լուիզան և փոքրիկ Ուիլյամը։

Ընդհանուր առմամբ, ընտանիքը 80,000 ֆունտ է ծախսել պրոցեդուրաների վրա՝ կոկիկ գումար։

Կոպիտ ասած՝ հատուկ տարբերակներ չկային՝ կա՛մ փորձել, կա՛մ հրաժարվել։

Բախտը ժպտաց Լուիզային միայն այն բանից հետո, երբ նա դիմեց Հասան Շեհաթի կլինիկա։ Հղիության ողջ ընթացքում նա վախից դողում էր՝ վախենալով բարդություններից։ Եվ դրանք եղան՝ երեխային 37-րդ շաբաթում պետք էր շտապ դուրս հանել՝ պլասենցայի հետ կապված խնդիրների պատճառով։ Բայց նա ծնվեց ողջ և գրեթե առողջ։
Տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ Լուիզային համոզում էին հրաժարվել անօգուտ ձեռնարկումից։

Ուիլյամն այժմ 18 ամսական է։

Հետաքրքիր է, որ նրանք արդեն թոռ ունեն՝ Մարկի երեխաների որդին առաջին ամուսնությունից։

Ըստ բժիշկների՝ Լուիզայի հետ կապված իրավիճակը շատ առումներով եզակի է, քանի որ անհայտ պատճառով նրա մարմինն ամեն անգամ սխալ որոշում է կայացրել՝ սաղմը ընկալել է որպես սպառնալիք, որը պետք է վերացնել։ Եվ միայն նրա համառությունն օգնեց համոզել սեփական մարմնին, որ այն պետք է այլ կերպ վարվի: Դժվար է բացատրել, բայց գլխավորը հավատալն ու չհանձնվելն է։



























