Տիկին Փոկոկի տունն ուժեղ հոսանք ունեցող ջրանցքի կողքին է։ Մի արևոտ օր նա աշխատում էր իր այգում, երբ հանկարծ ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը…
Մենք ցանկանում ենք կիսվել Այդահոյում տեղի ունեցած զարմանալի պատմությունով, բարեբախտաբար այն լավ ավարտ ունեցավ։
Փոկոկն ասաց, որ իրեն վաղուց էր անհանգստացնում ջրանցքը, որը գտնվում է իր տան կողքին, այնտեղ շատ ուժեղ հոսանք կա, և եթե հանկարծ ինչ-որ մեկի բախտը չբերի և հայտնվի այնտեղ, նա ինքնուրույն դուրս չի գա:

Մի անգամ նրա ուշադրությունը գրավեց մի երիտասարդ մայր, ով զբոսնում էր ջրամբարի մոտ՝ մանկասայլակով և պարանով կապած շան հետ:

Հանկարծ շունն ինչ-որ բան տեսավ և կտրուկ նետվեց այդ ուղղությամբ՝ պարանով դիպչելով մանկասայլակին, որն ընկավ ուղիղ ջրի մեջ։ Միսիս Փոկոկն ամբողջ ուժով նետվեց ջուրը և մի քանի վայրկյանից նա արդեն սառցե փրփրացող ջրի մեջ էր:
Վերջին պահին նրան հաջողվեց բռնել մանկասայլակը, և նա սկսեց այն քարշ տալ դեպի ափ՝ բռնվելով բույսերից, երկաթի կտորներից ու փայտերից։ «Ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես ուժ գտա, հավանաբար Տերն ինքն ուղղորդեց ինձ»: Արդեն ափին կինը նկատեց, որ շատ ծանր վնասել է մարմինը, բայց այդ պահին դա ամենևին էլ կարևոր չէր։
Ցամաքում Փոկոկը նկատեց, որ երեխան սկսում է կապտել, այդ ժամանակ նրան շրջեց և սկսեց հարվածել նրա մեջքին։ Երեխան հազաց և սկսեց շնչել …

Տանն արդեն շտապօգնություն էր մոտենում, որին կանչել էին ականատեսները։



























