Անցեք ուրիշների կոնֆլիկտների, բամբասանքի, կատեգորիկության, գնահատականի, զայրույթի, վրեժխնդրության, նվնվոցի, պիտակների, նախանձի կողքով: Մի խառնվեք այս ամենի մեջ, մի աջակցեք, մի վատնեք ձեր ժամանակը… Անցեք…
Կյանքը կարճ է, ուստի…
Պատրաստ եղեք բաց թողնել: Մարդկանց, ովքեր ձեզ հիմարացնում են, մանիպուլյացիա են անում, մեղադրում, բողոքում, խենթացնում, զրկում են էմոցիոնալ հանգստությունից:
Եղեք հավասար: Այն հավասարությունը, որում յուրաքանչյուրը պատասխանատու է իր կյանքի համար և չի սպասում, որ ինչ-որ մեկն իրեն երջանկացնի կամ ասի, թե ինչպես ապրել:
Եղեք զգոն։ Մի տրվեք բողոքներին և մանիպուլյացիաներին։ Հարաբերություններն ուրիշի կյանքում ներկայությունն է, և ոչ թե նրա փրկությունը: Պետք չէ շփոթել օգնության ուղղակի խնդրանքի հետ: Խնդրո՞ւմ են` օգնեք որքանոց հնարավոր է ձեզ համար:
Պատրաստ եղեք մեկուսանալու։ Մի ներքաշվեք պարզաբանումների և մեղադրանքների մեջ։ Մի՛ արդարացեք: Եթե ճիշտ չեք, ներողություն խնդրեք։ Դա բավական է։ Եթե դուք մեծ վնաս եք հասցրել մարդու զգացմունքներին, հարցրեք, թե ինչ կարելի է անել՝ փոխհատուցելու համար։ Եթե պատասխան չլինի, պատրաստ եղեք հեռանալ: Խոսքը ոչ թե քո մեղքի, այլ նրա մեղադրանքների մասին է։
Եղեք ամուր. «Ձեզ գովում են, մի ուրախացեք: Կշտամբում են` մի վշտացեք: Դուք չեք կարող անընդհատ հաղթել կամ պարտվել: Դուք նույնիսկ չեք կարող ամեն ինչ բաժանել կորստի և շահի։ Գտեք այն, ինչ սովորել եք և ինչ եք հայտնաբերել ձեր մեջ այս իրադարձության շնորհիվ։ Գնա քո ճանապարհով, հաստատուն քայլով։
Եղիր անցողիկ: Անցեք ուրիշների կոնֆլիկտների, բամբասանքի, կատեգորիկության, գնահատականի, զայրույթի, վրեժխնդրության, նվնվոցի, պիտակների, նախանձի կողքով: Մի խառնվեք այս ամենին, մի աջակցեք, մի վատնեք ձեր ժամանակը… Անցեք…
Պատրաստ եղեք բաց թողնելու։ Մի կառչեք հնացած գաղափարներից, անընդհատ նոր բաներ փորձեք։ Մի մնա այնպիսի հարաբերությունների մեջ, որն ավելի շատ անհանգստություններ է բերում, քան ուրախություն, շատ էներգիա է խլում և շեղում է քեզ քո կյանքից:



























