Երեխան կարողացավ հաղթահարել անգամ ծնողների՝ երեխաներ չունենալու ցանկությունը

Այս պատմության մեջ կա և՛ հեգնանք, և՛ հրաշք կենսունակություն։ Վիետնամի բնակչուհիներից մեկին, ի դեպ, թույլ չտվեցին իր անունը հրապարակել, բախտ էր վիճակվել որդի լույս աշխարհ բերել։ Սա ընտանիքի երրորդ երեխան է։ Զավեշտը կայանում է նրանում, որ երեխան պլանավորված չի եղել, ավելին, կինը ընդհանրապես չէր պատրաստվում ծննդաբերել՝ հիշելով այն տանջանքները, որոնք ստիպված է եղել դիմանալ առաջին երկու երեխաներին լույս աշխարհ բերելու ժամանակ։ Որպեսզի չհղիանա, կինը կոնկրետ միջոցներ է ձեռնարկել։ Նրա մտքով անգամ չէր անցնում, որ ճակատագիրը նման հնարք կխաղա նրա հետ:

Հայտնի է, որ երեխան ծնվել է բավականին առողջ, սակայն նրա անունը նույնպես գաղտնի է պահվում։

Երեխան կարողացավ հաղթահարել անգամ ծնողների՝ երեխաներ չունենալու ցանկությունը

Իսկ ի՞նչ է բռնում այդ երեխան իր բռունցքում: Պարզվեց, որ իրը ներարգանդային հակաբեղմնավորիչ պարույր է։

Երեխան կարողացավ հաղթահարել անգամ ծնողների՝ երեխաներ չունենալու ցանկությունը

Մանկաբարձ Տրան Վիետ Ֆհունգի խոսքով՝ ինքը շատ զարմացած է եղել։ Եվ երբ վերջապես հասկացավ, թե ինչ առարկա է, նա մի քանի լուսանկար արեց: Հակառակ դեպքում ոչ ոք չէր հավատա։ Հետագա հետաքննության ընթացքում պարզվեց, որ կնոջը պարույր են դրել ավելի քան երկու տարի առաջ՝ հենց նրա համար, որ նա այլեւս չհղիանա։ Նա չէր էլ կարող մտածել, որ նորից հիվանդանոցում է լինելու, և որ իր փոքրիկը, ցույց տալով իր հաղթանակը, իր հետ պարույր է տանելու։ Ասես տղան ուզում էր մորը ցույց տալ իրի անօգուտությունը, որը չկարողացավ խանգարել նրան ծնվել։

Երեխան կարողացավ հաղթահարել անգամ ծնողների՝ երեխաներ չունենալու ցանկությունը

Մանկաբարձի խոսքով, անհայտ պատճառներով պարույրը կարող էր տեղաշարժվել և կորցնել իր արդյունավետությունը։ Հետո ծննդաբերության ընթացքում այն դրսում է եղել, իսկ երեխան ռեֆլեքսային մակարդակի վրա ուղղակի սեղմել է այն բռունցքի մեջ։ Երեխան չէր կարող ինքնուրույն հանել, սա ֆանտաստիկ է: