Կարևոր չէ, թե ով եք դուք ըստ Կենդանակերպի նշանի։ ժամանակ առ ժամանակ մենք բոլորս էլ զայրանում ենք։ Իսկ երբ զայրանում ենք, մոռանում ենք համբերության, առողջ դատողության մասին:
Խոյ

Խոյը, թերևս, ամենաբռնկվող նշաններից է, չէ որ նրա տարերքը կրակն է: Յուրաքանչյուր Խոյի ներսում հուր կա, և զայրույթի պահին այն դուրս է հորդում: Խոյը կարող է վիրավորվել անմեղ մի արտահայտությունից, եթե կարծի, որ այն ինչ-որ կերպով դիպչում է իր ինքնասիրությանը: Սովորաբար Խոյը երբեք առաջինը չի սկսում վեճը:
Սակայն վեճն ավարտելու Խոյի ունակությանը կարելի է նախանձել: Խոյերը հանդարտվում են նույնքան արագ, որքան բռնկվում են: Խոյին հանգստացնելու լավագույն միջոցը հանգստություն պահպանելն ու նրա սադրանքներին չարձագանքելն է:
Ցուլ

Զայրանում է, բարկանում է ինքն իր մեջ երկար ժամանակ, իսկ հետո պայթում: Որպես կանոն, Ցուլը բավականին բարի է և հունից հանելը նրան այնքան էր հեշտ չէ: Սակայն եթե դա Ձեզ հաջողվեց՝ զգուշացեք: Սկզբում Ցուլը ակնարկում է, որ իրեն ինչ-որ բան չի բավարարում, և եթե Դուք անտեսեք նրա ակնարկները, գործ կունենաք կատաղի ցուլի հետ:
Իրականում Ցուլերին զայրացնում են դավաճանությունները, անհավասարություններն ու խաբեությունը: Մնացած հարցերում Ցուլը գերադասում է ուժ չվատնել կատաղությունն արտահայտելու համար: Սակայն եթե Ցուլը զայրացավ, երկար կտևի: Ժամանակ տվեք նրան, որպեսզի հետո չզղջաք: Բայց եթե Ցուլը հանդարտ է և ունակ է քննարկել տեղի ունեցածը՝ տվեք նրան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում նա ավելի շատ կբորբոքվի:
Երկվորյակներ

Երկվորյակը անդադար խոսում է, երբ զայրացած է, և կանխատեսել իր վարքը հնարավոր չէ: Զայրացած Երկվորյակները կարող են բղավել, վիճել, ծաղրել թունավոր խոսքերով, բայց նաև կարող են պահպանել սառնությունը։
Ամեն դեպքում, Երկվորյակներին զայրացնելիս պատրաստ եղեք կոպտության և հեգնանքի, ինչը կարող է վերածվել վիրավորական մեղադրանքների: Բարեբախտաբար նրանք երկար ժամանակ զայրացած չեն մնում:
Խեցգետին

Խեցգետինները հակասող զգացողություններ ունեն, երբ զայրացած են: Նրանք շատ քնքուշ, հասկացող, հավատարիմ և սիրող մարդիկ են: Եվ շրջապատից էլ միայն փոխադարձ վերաբերմունք են ակնկալում: Եթե Խեցգետինը սիրո, գովասանքի պակաս է զգում, կամ վիրավորված է, ապա սակավախոս է դառնում: Եթե Դուք այդ ակնարկը չհասկացաք, Խեցգետինը կիրառում է պասիվ-ագրեսիվ գրոհը:
Եթե Դուք դա էլ անտեսեք, Խեցգետինը ուղղակի թաքնվում է իր կաղապարում: Մի շարունակեք անտեսել նրան, դա կարող է վատ ավարտվել: Ցույց տվեք Ձեր սերն ու հոգատարությունը: Որպես կանոն, նա ուզում է հաշտվել Ձեզ հետ, սակայն առաջին քայլն ակնկալում է Ձեր կողմից: Եթե Խեցգետնին ուշադրություն չդարձնեք, նա կարող է հիստերիայի մեջ ընկնել, քանի որ լինելով էությամբ սիրող և հավատարիմ՝ նա Ձեզանից էլ նույնն է ակնկալում:
Առյուծ

Առյուծը մռնչում է զայրույթի պահերին: Առյուծի հետ վիճելիս հաղթում է նա, որ ավելի բարձր կմռնչա: Առյուծին հունից հանել կարող է ցանկացած մանրուք, և նա անմիջապես դա կարտահայտի: Նա կատաղում է, բղավում, իրեր նետում, քանի որ իր կարծիքով՝ որքան բարձր բղավես, այդքան ավելի լավ:
Կոնֆլիկտային իրավիճակում Առյուծը սկսում է վիրավորել առանց մտածելու: Հանդարտվելուց հետո Առյուծը որոշ ժամանակ անց կսկսի շփվել Ձեզ հետ այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Եթե Զայրույթի պատճառը եղել է Ձեր որևիցե քայլը, ապա նա կների Ձեզ, սակայն իր վարքի համար երբեք ներողություն չի խնդրի:
Կույս

Կույսը զայրույթի պահին ինքնամփոփ է դառնում: Կույսը ամենասիրող և դիմացկուն նշաններից մեկն է: Կույսերը բավականին երկար կարող են դիմանալ մարդկանց կողմից իրենց համբերությունն օգտագործելու փաստին: Որոշ Կույսեր այնքան տևական են իրենց ներսում պահում վիրավորանքը, որ վտանգում են իրենց առողջությունը:
Սակայն եթե նրանք որոշել են ցույց տալ իրենց զայրույթը, ապա զայրույթը կլսվի նույնիսկ հարևան սենյակում: Սովորաբար Կույսերը ամեն գնով խուսափում են կոնֆլիկտներից: Բարկանալով Կույսը նախընտրում է հեռանալ՝ արտահայտվելու փոխարեն:
Կշեռք

Պատահական չէ, որ Կշեռքը հավասարություն է խորհրդանշում: Սա ամենախաղաղարար նշանն է: Այս նշանի տակ ծնվածները միշտ պահպանում են հավասակաշռությունը և հավասարությունը շրջապատի հետ շփման մեջ:
Եվ այդ պատճառով էլ հակված են լռելու ամեն գնով՝ խուսափելով վեճերից: Սակայն, լինելով շատ զգայուն՝ Կշեռքները կարող են դուրս գալ ափերից ցանկացած պահի: Նրանք նախըտրում են հեռանալ վեճի բռնկման պահին, և նույնիսկ պայթյունից առաջ կփորձեն զսպել, լավ մտածել և թաքցնել իրական հույզերը անթերի քաղաքավարության դիմակի տակ:
Կարիճ

Կարիճը հուզական քաոս է ստեղծում զայրույթի պահին: Պարզապես նայեք նրա աչքերի մեջ և կիմանաք՝ զայրացա՞ծ է նա, թե ոչ: Որպես կանոն՝ աչքերն ավելի են արտահայտում բարկությունը, քան խոսքերն ու ժեստերը:
Կարիճը կարողանում է զսպել զայրույթը: Երբեմն Կարիճը լռում է, որովհետև պատրաստվում է հաջորդ կոնֆլիկտին: Սովորաբար դա լինում է մինչև զայրույթից պայթելը: Այնպես որ, եթե բարկացած հայացքին հետևում է անսպասելի լռությունը, լավ է հեռու մնաք նրանից, մինչև որ նա կորոշի խոսել Ձեզ հետ: Կարիճները հիշաչար են. ներում են, սակայն երբեք չեն մոռանում:
Աղեղնավոր

Խաբեությունը, դաժանությունը, դավաճանությունը՝ այս ամենը կարող են մեկ ակնթարթում զայրացնել Աղեղնավորին, իսկ զայրույթի պահերին նա սարսափելի է: Աղեղնավորները գտնվում են կրակի հովանավորության ներքո, և զարմանալի չէ, որ բռնկվում են ակնթարթորեն:
Բարկության պահին նրանք կարող են հեռացնել իրենց կյանքից նույնիսկ ընկերներին: Սակայն շփման մեջ նրանք բավականին համբերատար են: Զգույշ եղեք, որ Աղեղնավորը ձանձրույթից դրամայի չվերածի կյանքը, քանի որ իրենք սիրում են խնդիրներ լուծել և դժվարություններ հաղթահարել:
Այծեղջյուր

Այծեղջյուրին հովանավորող տարերքը Երկիրն է, և այդ պատճառով էլ նա հիմնականում բավականին հանդուրժող և հարմարվող է: Սակայն, միևնույն ժամանակ, նա կարող է խիստ պահանջներ ներկայացնել, որոնք անհրաժեշտ են ընտանեկան անդորրը պահպանելու համար: Այծեղջյուրները գնահատում են կարգապահությունը և պատասխանատվությունը։
Երբեք չես իմանա, թե ինչից կարող է բարկանալ Այծեղջյուրը: Նույնիսկ հնարավոր է սկզբում նույնիսկ չհասկանաք, որ նա զայրացած է: Բանն այն է, որ Այծեղջյուրները փորձում են զսպել իրենց բարկությունը: Նրանց հատուկ չէ բղավելը, նախընտրում են լռել և ակնհայտորեն անտեսել Ձեզ: Ի վերջո, իրենք մեկ ակնթարթում կարող են դուրս գալ ափերից, աղմուկ բարձրացնել, սակայն շատ արագ հանդարտվել:
Ջրհոս

Սովորաբար Ջրհոսները հանդարտ են, և շատ ջանքեր են պետք նրանց զայրացնելու համար: Ատում են վեճերը, հատկապես անիմաստ վեճերը: Զայրացած պահերին Ձեզ չեն նկատի. դա կոնֆլիկտի հանգուցալուծման լավագույն տարբերակն է Ջրհոսի կարծիքով:
Եթե նա հանդիպումից և վեճից խուսափելու հնարավորություն չունի, ծուղակի մեջ գտնվելով կարող է պարզապես վրդովմունքից պայթել: Դրանից հետո նա ուղղակի կդադարեցնի Ձեզ հետ շփումը և ամեն գնով կփորձի խուսափել Ձեզ հետ հանդիպումներից, մինչև որ կհանդարտվի:
Ձկներ

Ձկները ծայրահեղությունից ծայրահեղություն են նետվում: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ պահի դուք կընկնեք նրանց ձեռքը: Եթե օրը հաջողված չէ նրանց համար, ավելի լավ է հեռու մնալ նրանցից: Իսկ առօրյայում Ձկները փորձում են խուսափել կոնֆլիկտներից։
Ձկները պատկանում են մարդկանց այն տեսակին, որոնք հանդարտվելու համար նախընտրում են ոգելից խմիչք կամ ծխախոտ օգտագործել, այլ ոչ թե հարաբերություններ պարզել: Եթե դա չի օգնում, ամենայն հավականությամբ, պետք է մի լավ լաց լինել. նրանք նախընտրում են արտասվել, քան ոչնչացնել իրենց ճանապարհին հանդիպող ամեն բան:
Ինչ վերաբերվում է վրեժխնդրությանը՝ Ձկները հազվադեպ են դիմում այդ ծայրահեղ միջոցներին, սակայն այն, թե որքան երկար են իրենք պատրաստվում վիրավորված մնալ, կախված է իրադարձությունների ընթացքից:







