Ռոտերդամից լուսանկարիչ Բրայանին հաջողվել է ֆիքսել անհետացող պատմությունը։ Այս նկարահանման հիմնական թեման շքեղ գնացքն էր` «Գրանդ Օրիենտ Էքսպրեսը», որն առաջին անգամ ճամփորդության մեկնեց 1883 թվականին:

Դրանք լեգենդար Արևելյան ճեպընթացի օրերն էին, ճամփորդություններ շքեղ վագոններով ողջ Եվրոպայով՝ մայրցամաքի արևելյան սահմաններից մինչև արևմտյան սահմանները:

Աշխարհում մնացել են ընդամենը մի քանի նման արագընթաց գնացքներ, որոնք ներկայացված են լուսանկարներում։ Բելգիայում գնացքը գծերի վրա է 2009 թվականից։

Իր էջում լուսանկարիչը բաժանորդների հետ կիսվել է տպավորություններով. «Ինձ թվում էր՝ ժամանակի մեքենայի մեջ եմ։ Ուզում էի ընկղմվել անցյալի մթնոլորտում, վերապրել այն ժամանակվա հույզերն ու արտացոլել լուսանկարում։ Եթե մարդիկ, տեսնելով իմ աշխատանքը, հարցեր տան «Ինչու՞.։ Ինչ։ Ե՞րբ», ուրեմն ես հասել եմ իմ նպատակին»:





























