3 գիտական բացահայտում, որը պետք է իմանա ցանկացած մարդ՝ ով հոգ է տանում իր առողջության մասին

Եթե մենք ցանկանում ենք առանց հիվանդությունների երկար կյանք ապրել, ապա պետք է տեղյակ լինենք գիտական վերջին հետազոտություններից։

Քանի որ այդ հետազոտություններից շատերի արդյունքները կարող են արմատապես փոխել առողջության մասին մեր պատկերացումները։

Որդանման ելունի հեռացումը կարող է դառնալ Պարկինսոնի հիվանդության պատճառ

Քլիվլենդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ազգային բժշկական տվյալների բազան, որը պարունակում է շուրջ 62.2 միլիոն մարդու տվյալներ։

Պարզվել է, որ որդանման ելուն հեռացրած մարդկանց մոտ Պարկինսոնի հիվանդությունը 3 անգամ ավելի շատ է հանդիպում։

Մասնագետները դեռևս չգտեն, թե ինչ կապ կա այս հիվնդության և որդանման ելունի միջև, սակայն ակնհայտ է, որ այս երկու հիվանդությունների մեջ ինչ-որ բան կա։

Լուսային դիոդների կապույտ գույնը վտանգավոր է առողջության համար

Ֆրանսիայի Սննդամթերքի անվտանգության վերահսկման ազգային ծառայությունը պարզել է, որ լուսային դիոդների և գաջեթների կապույտ լույսը բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա։

Մասնավորապես այն խաթարում է մարդու ցիրկադային ռիթմը, ինչպես նաև բացասաբար է ազդում ակնաբյուրեղի վրա։

Այն վտանգավոր է հատկապես երեխաների համար, քանի որ նրանց ակնաբյուրեղը դեռևս ամբողջովին ձևավորված չէ։

Մարզվելու ամենից արդյունավետ ժամանակահատվածն առավոտյան է

Վերջերս Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները փորձերի միջոցով ապացուցել են, որ սպորտով զբաղվելն ավելի արդյունավետ է, եթե այն անց է կացվում առավոտյան։

Պարզվում է, որ առավոտյան բջիջներն ավելի շատ թթվածին են կլանում, որի շնորհիվ օրգանիզմում ավելի ակտիվորեն է աշխատում նյութափոխանակության գործընթացը։

Այսինքն առավոտյան ֆիզիկական ակտիվությունն ավելի լավ է ազդում նյութափոխանակության վրա։